ՍՈՒՄԿԱՅԻԹԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԱԾ ԿՈՏՈՐԱԾ ԷՐ

0
156

 Լրանում է Սումկայիթում հայերի ցեղասպանության 25-ամյակը. «Դա թուրքական ծրագիր էր, որ իրականացւում էր դարեր: Նախօրօք՝ ամիսներ, շաբաթներ առաջ ցուցակներ էին կազմել: Սովորաբար ասում են 3, ես ասում եմ, որ 4 օր է կատարուել ոճրագործութիւնը: Փետրուարի 27-ին փողոցում են ջարդում, 28-29 -ին մտնում են տները»,-Սումկայիթեան ջարդերին անդրադառնալիս այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց Սումկայիթում զոհուածների հարազատների վստահուած անձ, «Сумгаит… Геноцид… Гласность» գրքի համահեղինակ Հրայր Ուլուբաբեանը՝ յաւելելով, որ 25 տարիների ընթացքում կայ միայն մէկ որոշում. դատապարտել կատարուած ոճրագործութիւնը:
ՍԴ խորհրդական, Սահմանադրական իրաւունքի կեդրոնի խորհուրդի նախագահ Գէորգ Դանիէլեանի խօսքերով դա կազմակերպուած էր եւ ունէր յստակ շարժառիթ. «Այն կարծիքին եմ, որ թիրախը Սումկայիթը չէր: Իսկ ինչու՞ Սումկայիթը: Այստեղ թմրամոլները մի քանի անգամ աւելի շատ էին, բնակիչներից 18.000-ը հայեր էին: Սումկայիթը Պաքուէն հեռու էր 25 քլմ»,-ասաց Գէորգ Դանիէլեանը՝ նշելով, որ դատավճիռ կայացուել է մէկ անձի նկատմամբ՝ գնդակահարութեան,իսկ միւսներին տրուել է 2-3 տարի, ապա համաներում է շնորհուել:
Բանախօսների խօսքերով Ցեղասպանութեան Ուխտի 9-րդ յօդուածով պէտք է դիմել միջազգային դատարան, քանի որ որեւ ազգային դատարան դրան անդրադառնալ չի կարող:
Յ.Գ. Սումկայիթեան ջարդերը (յայտնի նաեւ, որպէս՝ Սումկայիթեան Եղեռն կամ Փետրուարեան դէպքեր) բռնութիւններ էին խորհրդային Ատրպէյճանի ծովափնեայ քաղաք Սումկայիթում տեղի հայ բնակչութեան նկատմամբ, որ տեղի ունեցան 1988թ. փետրուարին: 1988թ. Փետրուարի 27-ին, էթնիկ ազերիներից կազմուած ամբոխը խումբեր կազմելով յարձակւում էին հայերի վրայ ամենուրէք՝ փողոցներում և նրանց բնակարաններում, անարգանքի ենթարկում, սպաննում և թալանում: Այդ բոլոր իրադարձութիւնները տեղի են ունենում ոստիկանութեան եւ կառավարութեան աջակցութեամբ: Այդ դէպքերը աննախադէպ էին իրենց վայրագութեամբ եւ անմարդկայնութեամբ:
Անի Կարապետեան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here