ԼՈՅՍ ՏԵՍԱՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

0
138

 Հայաստանի մէջ լոյս տեսաւ Հայկական Աստղագիտական Ընկերութեան (ՀԱԸ) հերթական (թիւ 61) ելեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որ կը ներկայացնէ  հայկական եւ միջազգային աստղագիտական նորութիւնները և տարեկան ութ անգամ կը  տարածուի  աշխարհի բոլոր հայ աստղագէտներուն եւ  շարք  մը  աստղագիտական կազմակերպութիւններու: Վերջին համարի բովանդակութիւնը.

1. Բիւրականի աստղադիտարանը 2012 թուականին. տարեկան հաշուետուութիւն
2. Հայաստանը միացաւ ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման Յանձնաժողովին (COPUOS)
3. Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ANSEF) 2013 թուականի դրամաշնորհները
4. Եւոպական աստղագիտական ընկերութեան անդամ ազգային աստղագիտական ընկերութիւններու խորհրդակցութիւնը  Զուիցերիոյ մէջ:
5. Տարեդարձներ (Լիտիա Երաստովա – 75, Ռիչարդ Պելեան – 75)
6. Մահախօսականներ (Վիգէն Մալումեան, Ռոպերտ Եփրեմեան)
7. ՀԱԸ անդամավճարները

ՀԱԸ տեղեկագիրները առ ցանց կարելի է կարդալ հետեւեալ կայքէջի  վրայ:.
http://www.aras.am/ArasNews/arasnews.html

Հայկական Աստղագիտական Ընկերութիւն

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here