ԱՆՈՒԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՅԱԿՈԲ ՅԱԿՈԲԵԱՆ ՄԱՀԱՑԱՒ

0
167

 Երեւանի մէջ իր մահկանացուն կնքեց  Հայաստանի  հանրապետութեան  ժողովրդական նկարիչ, պետական  մրցանակի դափնեկիր, Երեւանի պատուաւոր    քաղաքացի,   մեր ժամանակներու  մեծագոյն  նկարիչ  Յակոբ Յակոբեանը:  Ան  90 տարեկան էր: « Ես   օժտուած  չեմ գունային մեծ  տեսահիմքերով,   ինչպէս օրինակ  Սարեանը,  Մինասը, Կալենցը:   Իմը շատ  սահմանափակ  է: Ես կը նկարեմ սեւով,  սպիտակով…այդպէս:  Եթէ Փորձեմ  կարմիր-կապոյտ՝ չի ստացուիր, կեղծ  բան կ’ըլլայ: Բայց ես երբ   կը նկարեմ սեւով, սպիտակով, մարդիկ  կ’ընդունին:   Սա  իմ նկարչութիւնս է». առիթով մը ըսած է Յակոբեան:

Յակոբ Յակոբեան ծնած է 1923-ին,   Աղեքսանտրիա (Եգիպտոս): Ուսանած է  Կիպրոսի  Մելգոնեան կրթական հաստատութիւնը: 1962-ին ընտանեօք փոխադրուած է Հայաստան:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here