Հայ մարդու մէջ ի վերուստ դրուած է խաչ փորելու կոդը. Խաչքարագործ

0
100

 «Հայաստանի ամեն մի թիզ հողի վրա կարելի է հանդիպել խաչքարերի: Սկզբանավորվել են 4-5-րդ դարերում: Վերջին տարիների խաչքարագործությունը զարգացում է ապրում՝ կապված նոր մտածելակերպի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով խաչքարագործության ներկայիս վիճակին՝ նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը:

Ինչ վերաբերում է խաչքարագործությունը որպես արվեստ ուսումնասիրելուն՝ Արգամ Այվազյանը փաստեց. «Մենք խաչքարերի արվեստը հարևանցիորեն ենք ուսումնասիրել: Բազմահազար խաչքարեր սպասում են ուսումնասիրողներին, նույն իրավիճակում է նաև որմնանկարչական արվեստը: Սա խայտառակություն է Հայաստանի համար»:

Խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանը անդրադառնալով նույն թեմային՝ նշեց, որ խաչքարը չունի անցյալ, ներկա և ապագա: Այն մեր ժողովրդի դիմագիծն է: «Նրանցում կա և՛ աղոթք, և՛ երաժշտություն: Հայ մարդու մեջ ի վերուստ դրված է խաչ փորելու կոդը»:

Ինչ վերաբերում է համապատասխան Խաչքարագործության դպրոցներին ՝ բանախոսները փաստեցին, որ այդպիսիք չկան. «Երեխաներ կան, սովորում են մեզ մոտ, բայց նրանք պետք է գրագետ լինեն: Գոնե պատմությունը պետք է իմանան»,-ասաց Վարազդատ Համբարձումյանը:

Անդրադառնալով խաչքարերի վերատեղադրմանը՝ նախիջևանագետը նշեց, որ ժամանակին վերատեղադրում էին փոքր խաչքարերը. «Այսօր հավաքել են դրանք՝ ցուցադրելու համար: Երբեմն հայտնվում են օլիգարխների պատերին: Փոքր խաչքարերը պետք է հսկվեն»,-եզրափակեց բանախոսը:

 

Անի Կարապետյան

Չկա հուշարձան, չկա պրոբլեմ. Նախիջևանագետ

«Այսօր Նախիջևանի տարածքում չունենք հայկական որևէ խաչքար: Նախիջևանի տարածքում 1998-2006 թթ ավերվել են 27.000-ից ավելի հայկական խաչքարեր: Նոր Ջուղայի խաչքարերից մոտ 50-ը վերականգնվել է՝ շնորհիվ առանձին քանդակագործների»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը՝ անդրադառնալով Ջուղայի խաչքարերի կրկնօրինակման և  տեղադրման աշխատանքներին:

Ինչ վերաբերում է պետության կատարվելիք և կատարված քայլերին՝ նախիջևանագետը նշեց. «Այս պահի դրությամբ Նախիջևանի Ջուղայում չկա հուշարձան, չկա պրոբլեմ: Հայաստանի անտարբերությունն է, որ միջազգայնորեն չեն դատապարտում ադրբեջանի վարած քաղաքականությունը»:

Անի Կարապետյան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here