ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԼԵՖՈՐԸ

0
117

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան ընդունեց  Հարաւային   Կովկասի եւ  Վրաստանի մէջ ճգնաժամի հարցերով  Եւրոպական Միութեան  յատուկ  ներկայացուցիչ  Ֆիլիփ  Լեֆորը:Զրուցակիցները  անդրադարձան ղարաբաղեան   հիմնախնդրի  կարգաւորման գործընթացին:  Անոնք  շեշտեցին  ԵԱՀԿ-ի Մինսքի համանախագահներու կատարած  նշանակալի աշխատանքը՝ հիմնահարցի խաղաղ  լուծումը  գտնելու  ուղղութեամբ:   Սարգսեան եւ  Լեֆոր   անդրադարձան  Հայաստան – Եւրոպական  Միութիւն զարգացող յարաբերութիւններուն եւ Հայաստանի մէջ իրականացուող  բարեփոխումներուն:

Լեֆոր նաեւ  հանդիպում մը ունեցաւ արտաքին գործոց նախարար  Էտուարտ Նալպանտեանի հետ :

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here