ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՍՈՒՐԻԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐՈՒՆ ԹԻՒԸ Կ’ԱՒԵԼՆԱՅ

0
129

Հայաստանի մէջ ուսում ստանալու համար կրթութեան եւ գիտութեան նախարարութիւն դիմում ներկայացուցած է 100-է աւելի սփիւռքահայ ուսանող: «Արմէնփրէս»ին հետ ունեցած զրոյցին ընթացքին կրթութեան եւ գիտութեան նախարարութեան միջազգային կապերու բաժնի աշխատակից Նարեկ Գրիգորեանը յայտնած է, որ սփիւռքահայ ուսանողներէն շատեր կը նախընտրեն Մ. Հերացիի անուան պետական բժշկական համալսարանը: «Սփիւռքահայեր ունենք Վրաստանից, Ռուսաստանից, Դանիայից, Միացեալ Նահանգներից: Վիճակագրութեան համաձայն՝ այն դիմումների ծաւալը, որը ստացել ենք, այս մի քանի օրուայ ընթացքում, մօտ են անցեալ տարուայ ցուցանիշներին», նշած է ան։
Գրիգորեանի համաձայն, սփիւռքահայերուն մէջ սուրիահայերուն տոկոսը 20-25 է: «Անցեալ տարուայ համեմատ, այս տարի աւելի բարձր է Սիրիայից եկող հայ դիմորդների հոսքը: Դա հիմնականում կապուած է Սիրիայից Հայաստան սիրիահայերի հոսքի հետ», ըսած է ան։
9 Յուլիսէն սկսած է նաեւ օտար դիմորդներու ընդունելութիւնը: Ուսում ստանալու համար Հայաստան կու գան Յունաստանէն, Հնդկաստանէն եւ այլ պետութիւններէ: «Մեզ արդէն 10 դիմորդ է դիմել: Մի քանի դիմորդների փաստաթղթերի հետ կապուած էլ խնդիրներ են առաջացել եւ նրանք հետ են գնացել ուղղումներ անելու», բացատրած է Գրիգորեանը:
Ան նշած է, որ օտար ուսանողները հայաստանեան համալսարաններուն մէջ կը նախընտրեն Բրիւսով -2ը, Բժշկական, Տնտեսագիտական համալսարանները: «Բրիւսովում օտարերկեայ ուսանողները լեզուաբանութիւն են փորձում ուսումնասիրել, Ճարտարագիտական համալսարանում նախընտրում են ճարտարագիտութիւն եւ դիզայն բաժինը, Կոնսերվատորիայում՝ վոկալ, Տնտեսագիտական համալսարանում՝ ֆինանսներ բաժինը», ըսած է Գրիգորեանը:
Անոր համաձայն, սփիւռքահայ եւ օտար դիմորդները պսակաւոր արուեստից կամ գիտութեան բաժանմունք ընդունուելու համար պէտք է դիմեն մինչեւ 20 Օգոստոս։ «Օգոստոսի 20-ից յետոյ իւրաքանչիւր բուհում ստուգում են դիմորդների գիտելիքները եւ դրա հիման վրայ որոշում են կայացնում դիմորդին ընդունել առաջին, թէ նախապատրաստական զրօ կուրս: Մագիստրատուրայի համար օտարերկեայ դիմորդները քննութիւններ չեն յանձնում», յայտնած է ան։
Միայն օտարներուն ուսումը վճարովի է Հայաստանի մէջ: Անոնց կրթաթոշակները աւելի սուղ են, քան Հայաստանի եւ սփիւռքահայ ուսանողներուն համար:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here