ՄԱՐԶԱԿԱՆ

0
134

ԵՈՎԵԹԻՉ  ՄԻԱՑԱՒ  ՄԱՆՉԵՍԹԸՐ  ՍԻԹԻԻ

Ֆիորենթինայի եւ  Մոնթենեկրոյի  հաւաքականի յարձակող  Սթեֆան  Եովեթիչ   չորս տարուան պայմանագրութիւն մը կնքեց  Մանչեսթըր Սիթիի  հետ:   23-ամեայ յարձակողին  փոխանցման սակը կը գնահատուի  28  միլիոն եուրօ:   Եովեթիչ,  2002-ին  Փարթիզան Պելկրատէն միացաւ  Ֆիորենթինայի:  Իտալիոյ  2012-13  տարեշրջանին, Եովեթիչ  31 մրցում կատարեց  Ֆիորենթինայի շապիկով, նշանակելով  13  կոլ:

Իտալական ակումբը նպատակադրած է  Եովեթիչի փոխարէն Մարքօ  Վերաթին հրաւիրել՝ ստանձնելու անոր շապիկը:

 ԳԱՍԻՅԱՍ  ՌԷԱԼԻ ԽՄԲԱՊԵՏ

   Իկէր  Գասիյաս   վերստանձնեց Ռէալ  Մատրիտի խմբապետի  պարտականութիւնը:  Արքայական ակումբին գլխաւոր մարզիչը՝ Գառլօ Անճելոթի յայտարարեց, թէ  Գասիյաս երկար  ժամանակ պիտի կրէ  Ռէալի շապիկը:  Յիշեցնենք, թէ նախորդ   մարզաշրջանին, մարզիչ Ժոզէ Մուրինիօ  Ռէալի կազմէն դուրս ձգած էր Գասիյասը: Մուրինիօ կ’ապաւինէր  Տիէկօ  Լոփէզին:

 ՉՈՐՍ ԱԿՈՒՄԲՆԵՐ ԿԸ  ՀԵՏԱՊՆԴԵՆ  ՄԵՍԻՆ

 Եւրոպական   չորս  ծանօթ ակումբներ կը  հետապնդեն Արժանթինի հաւաքականի եւ  Պարչելոնայի 26-ամեայ աստղ Լիոնէլ Մեսիի ստորագրութիւնը:   Մեսիի  ծառայութիւններով  հետաքրքրուած են  Փարի Սէն Ժերմէնը,  Մանչեսթըր Սիթին,  Անժին եւ Մոնաքօն:  Բոլոր չորս ակումբները պատրաստ  են  մրցանշային  120  միլիոն եուրօ վճարել  Մեսիի  ստորագրութեան  համար:  Պարչելոնա, նուազագոյնըկը պահանջէ   250  մլիոն եուրօ:

ՄԱՆՉԵՍԹԸՐ ԵՈՒՆԱՅԹԸՏ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑ  ՖԱՊՐԵԿԱՍԻՆ ԵՒ ՄԵՐԺՈՒԵՑԱՒ

Անգլիական  Մանչեսթըր Եունայթըտ ակումբը պաշտօնական առաջարկ  մը ներկայացուց  Պարչելոնային՝  միջնապահ Սեսկ  Ֆապրեկասի  ստորագրութեան համար:  Եունայթտի մարզիչ Տէյվիտ Մոյս  յայտնեց, թէ  որոշած է  նոր մարզիկներով օժտել խումբին  միջին օղակը:  Եունայթըտ պատրաստ է  30  միլիոն եուրօ վճարելու  Ֆապրեկասի համար:

Ֆապրեկաս  մերժեց  անգլիական ակումբին առաջրկը  յայտնելթով, թէ է տարի մը եւս կը փափաքի  մնալ Սպանիա:

Պարչելոնայի լուրերուն մէջ մնալով, սպանական ակումբը  կը փորձէ իր կազմին մէջ ունենալ  Չելսիի եւ  Պրազիլի  հաւաքականի  պաշտպան Տաւիտ Լուիզը:  Չելսիի  մարզիչ Ժոզէ Մուրինիօ կը   մերժէ վաճառել Տաւիտ  Լուիզը եւ   Խուան Մաթան:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here