ՄԱՐԶԱԿԱՆ – ՍԵՐԵՆԱ ՈՒԻԼԻԸՄԶ ՏԻՏՂՈՍՆԵՐՈՒ ՔԱՆԱԿՈՎ 5-ՐԴՆ Է

0
133

Աղջկանց թենիսի  աշխարհի թիւ մէկը՝  Սերենա Ուիլիըմզ, թենիսի  պատմութեան մէջ  5-րդն է  տիտղոսներու  քանակով:   Սերենա, շաբաթավերջին շահեցաւ Մոնրէալի միջազգային մրցաշարքը՝ նուաճելով իր ասպարէզին  54-րդ  տիտղոսը:  Չորրորդ դիրքի վրայ կու գայ Լինտսէյ Տավենփորթը՝  55 տիտղոս:  Երրորդ՝  Շթեֆի Կրաֆը՝  107: Երկրորդ դիրքի վրայ կու գայ  Քրիս Էվըրթը՝  157 տիտղոս, իսկ  առաջին դիրքը կը գրաւէ Մարթինա Նաւրաթիլովան՝  167  սիսղոս:

Նշենք նաեւ թէ Գանատայի մէջ Սերենա շահեցաւ ընթացիկ տարուան իր   8-րդ տիտղոսը:

ՆԱՏԱԼ  ՎԵՐԱԴԱՐՁԱՒ  ԳԼԽԱՒՈՐ ԵՌԵԱԿԻՆ

Արհեստավարժ թենիսի  ֆետերասիոնը  հրապարակեց 12 Օգոստոսի  դրութեամբ, տղոց   թենիսի  համաշխարհային   դասաւորումը:  Սերպ՝ Նովաք  Տիոքովիչ կը գլխաւորէ համաշխարհային  դասաւորումը:  Էնտի Մըրէյ  կը մնայ երկրորդ  դիրքի վրայ, իսկ սպանացի Ռաֆայէլ Նատալ մեծ ոսոտում մը կատարելով  բարձրացաւ  երրորդ դիրքին:  Նատալ Կիրակի օր շահեցաւ Մոնրէալի միջազգային  մրցաշարքին տիտղոսը:

ՎԱԼԵՆՍԻԱ ՊԱՏՐԱՍՏ  Է  ՀՐԱԺԱՐԵԼՈՒ  ՖՈՐՄԻՒԼԱ 1-Ի ՄՐՑՈՒՄՆԵՐԷՆ

Սպանիոյ  Վալենսիա  քաղաքը  մտադրած է  խզել  Ֆորմիւլա 1-ի  հետ իր պայմանագրութիւնը եւ   հրաժարիլ  Ֆորմիւլա 1-ի ախոյեանութեան մրցումներէն: Վալենսիայի  քաղաքապետարանը յայտնեց, թէ  մրցումը կազմակերպելու  ծախսերը   բաւական ծանր   բեռ մը դարձած են սպանական քաղաքին  համար: Քաղաքապետարանը նոյնիսկ պատրաստ է  վճարելու  պայմանագրութենէն  հրաժարելու պատճառով սահմանուած 33  միլիոն  եուրօ տուգանքը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here