ՄԱՐԶԱԿԱՆ : ՄԱՆՉԵՍԹԸՐ ԵՈՒՆԱՅԹԸՏ – ՉԵԼՍԻ ՝ 0-0

0
125

Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան երկրորդ  հանգրուանի մրցումներուն գծով,  Օլտ Թրեֆորտ մարզադաշտին մէջ Մանչեսթըր  Եունայթըտ  ընդունեց  իր  վաղեմի մրցակիցներէն Չելսին:  Հետաքրքրական այս հանդիպումը  վերջ գտաւ  0-0  հաւասարութեամբ:  Նշենք, թէ  Չելսի կը փորձէ  իր կազմին մէջ  ունենալ Եունայթըտի  յարձակող Ուէյն  Ռունին:  Լոնտոնեան ակումբը  24  ժամուան պայմանաժամ  մը տուած է Ռունիին, որպէսզի փոխանցումի գրաւոր  դիմում ներկայացնէ Եունայթըտին:

Անգլիոյ ախոյեանութեան գծով Մանչեսթըր Եունայթըտ իր յաջորդ մրցումը պիտի կատարէ Կիրակի օր՝ Լիվըրփուլի դէմ:

 ՏԻՈՔՈՎԻՉ ԵՒ  ՈՒԻԼԻՅԸՄԶ  ԿԸ ՊԱՀԵՆ ԻՐԵՆՑ  ԴԻՐՔԵՐԸ

Արհեստավարժ  թենիսի համաշխարհային ֆետերասիոնը  հրապարակեց մարզիկներու  վարկանիշային   դասաւորումը: Սերպ՝ Նովաք Տիոքովիչ կը  գլխաւորէ  տղոց  համաշխարհային դասաւորումը ( 10980 կէտ): Սպանացի Ռաֆայէլ Նատալ կու գայ  երկրորդ դիրքի վրայ ( 8860 կէտ), իսկ բրիտանացի Էնտի Մըրէյ՝ երրորդ ( 8700 կէտ):

Աղջկանց   ընդհանուր դասաւորումը կը գլխաւորէ  Սերենա  Ուիլիյըմզը ( 12260 կէտ): Երկրորդ դիրքի վրայ կու գայ  պելառուս Վիքթորա Ազարենքան ( 9505 կէտ):  Երրորդ դիրքը կը գրաւէ ռուս Մարիա Շարափովան (8766 կէտ) :

ԱՅՍՕՐ ԵՐԵԿՈՅԵԱՆ՝  ՉԵՄՓԻԸՆԶ ԼԻԿ-Ի ԳԾՈՎ

Այսօր՝  Չորեքշաբթի  երեկոյեան  տեղի պիտի ունենան Եւրոպայի Ախոյեան Ակումբներու Ախոյեանութեան «Չեմփիընզ Լիկ» մրցաշարքի «Փլէյ – Օֆֆ»  հանգրուանի   դարձի մրցումները:

Ստորեւ  մրցումներուն յայտագիրը, կողքին նշելով  երթի   հանդիպումներուն արդիւնքը:

 Զենիթ – Փաքոս Ֆերէյրա   ժամը՝ 19.00  (4-1)

Ա.Սէ. Միլան –  Փի.Էս. Վի. Այնտհովեն  ժամը՝  21.45 (1-1)

 Սելթիք –  Շախտիոր  Քարականտա ժամը՝ 21.45   (0-2)

 Մարիպոր – Փլզեն  ժամը՝  21.45   (1-3)

 Ռէալ Սոսիետատ –  Լիոն  ժամը՝ 21.45  (2-0)

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here