ԿՈՏՐԷՔ ՀԱԼԷՊԸ ԵՒ ՊԷՅՐՈՒԹԸ, ԵՒ ՔՍԱՆ ՏԱՐԻ ԵՏՔ ԴՈՒՔ ՉԷՔ ՈՒՆԵՆԱՅ ՈՐԵՒԷ ԼՈՒՐՋ ԹԵՐԹ ԿԱՄ ԴՊՐՈՑ ՍՓԻՒՌՔՈՒՄ». ՊԱՊԵԱՆ

0
146

«Հայաստանը պէտք է գործադրի բոլոր հնարաւոր ջանքերը սուրիական ճգնաժամից առանց կորուստների դուրս գալու համար», լրագրողներուն հետ ունեցած հանդիպումին ընթացքին յայտնեց քաղաքագէտ, «Մոտուս Վիվենտի» կեդրոնի ղեկավար Արա Պապեանը:
«Հայաստանի համար եւ հայ ժողորդի համար շատ կարեւոր է, թէ ինչ զարգացումներ կը լինեն Սուրիայում: Պէտք է ընդունենք, որ ապագայում ինչ էլ որ լինի Սուրիայի հետ, Հալէպն այլեւս չի լինի նախկինը եւ համայնքը չի կարող վերականգնուել: Ըստ հաւաստի տուեալների՝ քաղաքի բնակֆոնտի 70 տոկոսն արդէն աւերուած է, իսկ ամերիկեան հարուածներից յետոյ այդ երկրից, այդ թւում նաեւ հայերից կարող է ընդհանրապէս ոչինչ չմնալ: Մենք պէտք է կարողանանք այս մարդկանց գոյութիւնը Հայաստանում հեշտացնել», նշեց  Արա Պապեան:
«Երկրորդ խնդիրը Հայաստանի իրավիճակն է: Թէ՛ Թուրքիան եւ թէ Ատրպէյճանը շահագրգռուած են պատերազմի մէջ: Թուրքիան փորձում է, այսպէս ասած՝ միս ու արիւն տալ իր Նէօ-օսմանիզմի քաղաքականութեանը եւ վերականգնել իր ազդեցութիւնը նախկինում Օսմանեան կայսրութեան կազմի մէջ մտնող երկրներում, այդ թւում նաեւ՝ Սուրիայում, նաեւ լուծելով կողմնակի հարցեր: Չպէտք է մոռանալ, որ հայկական հզօր համայնքներից մէկին իր կողքից վտարելը նոյնպէս կարեւոր է Անկարայի համար: Հալէպը կոչուել է մայր համայնք, որովհետեւ միւս համայնքներին մշտապէս ապահովել է ուսուցիչներով, լրագրողներով եւ այլ: Այսինքն՝ կոտրէք Հալէպը եւ Պէյրութը, եւ 20 տարի յետ դուք չէք ունենայ որեւէ լուրջ հայկական թերթ կամ դպրոց Սփիւռքում:
«Իր հերթին Ատրպէյճանի շահը դա նաւթի շահն է: Նոյն Ատրպէյճանին ձեռք է տալիս նաւթի գնի բարձրացումը, որն անխուսափելի է ռազմական ներխուժման մեկնարկի դէպքում: Անկախ նրանից, թէ ինչ մասշտաբի պատերազմ կը լինի Սուրիայում, մեզ համար լարուած շրջան է: Մենք ուշադիր պէտք է հետեւենք իրավիճակին, որ յանկարծ կորուստներ չունենանք», նշեց Պապեան։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here