ՄԱՐԶԱԿԱՆ – ՈՒՐԲԱԹ ՕՐ ՝ ՄՈՆՏԻԱԼ 2014-Ի ԶՏՄԱՆ 25 ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

0
154

Վաղը՝  Ուրբաթ,  6 Սեպտեմբեր 2013,  Մոնտիալ 2014-ի զտման մրցումներու գծով տեղի պիտի ունենան  25  հանդիպումներ:

Ստորեւ, մրցումներուն  յայտագիրը.

Ա. Խմբակ

Սերպիա –  Խրուաթիա  ժամը՝  21.45

Մակեդոնիա – Ուէյլզ  ժամը՝  20.00

Սկովտիա –  Պելճիքա  ժամը՝  22.00

Բ. Խմբակ

Չեխիա –  Հայաստան  ժամը՝  19.00

Իտալիա – Պուլկարիա  ժամը՝  21.45

Մալթա  – Դանիա  ժամը՝  21.00

Գ.Խմբակ

Խազախիստան –  Ֆարօ Կղզիներ  ժամը՝  18.00

Գերմանիա  – Աւստրիա  ժամը՝  21.45

Իրլանտա –  Շուէտ  ժամը՝  21.45

Դ.Խմբակ

Ռումանիա – Հունգարիա  ժամը՝  21.00

Էսթոնիա – Հոլանտա  ժամը՝  21.30

Թուրքիա – Անտորա  ժամը՝  21.00

Ե.Խմբակ

 Նորվեկիա –  Կիպրոս  ժամը՝  20.00

Սլովենիա – Ալպանիա  ժամը՝  21.30

Զուիցերիա –  Իսլանտա  ժամը՝  21.30

Զ.Խմբակ

Ռուսիա  – Լիքսեմպուրկ  ժամը՝  17.30

 Հիւսիսային Իրլանտա  –  Փորթուգալ  ժամը՝  21.45

Է.Խմբակ

 Լաթվիա – Լիթուանիա  ժամը՝  21.10

Պոսնիա – Սլովաքիա   ժամը՝  21.15

Լիխնիշթայն –  Յունաստան  ժամը՝  21.45

Ը.Խմբակ

Լեհաստան  – Մոնթենեկրօ   ժամը՝ 21.45

Ուքրանիա – Սան Մարինօ   ժամը՝  21.00

Անգլիա  – Մոլտովա   ժամը՝  22.00

Թ. Խմբակ

Վրաստան –  Ֆրանսա   ժամը՝  21.15

Ֆինլանտա  –  Սպանիա   ժամը՝  21.30

7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ    ՅԱՅՏՆԻ ՊԻՏԻ  ԴԱՌՆԱՅ  2020-Ի ՈՂԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ ԱՆՈՒՆԸ

Արժանթինի մայրաքաղաք  Պուենոս Այրեսի մէջ սկսաւ Միջազգային  Ողիմպիական Խորհուրդին  125-րդ նստաշրջանը: Ժողովին  մասնակիցները,  Շաբաթ, 7  Սեպտեմբերին պիտի  յայտարարեն   2020-ին կայանալիք Ողիմպիական խաղերուն քաղաքին անունը:  Երեք  քաղաքներ՝ Մատրիտ,  Թոքիոյ եւ Իսթանպուլ   առաջադրած են իրենց  թեկնածութիւնը:

 Միջազգային  Ողիպիական Խորհուրըը միաժամանակ պիտի ընտրէ իր նոր նախագահը: Ներկայիս  վեց  անձնաւորութիւններ կը յաւակնին այդ  պաշտօնին:  59-ամեայ  գերմանացի Թոմաս Պախը կը նկատուի ամենահաւանական թեկնածուն:  Ինչպէս  ծանօթ է, գործող նախագահ Ժագ Ռոկը պիտի հրաժարի  իր պաշտօնէն:  Նոր նախագահին անունը պիտի  յայտարարուի  Երեքշաբթի, 10 Սեպտեմբերին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here