ՄՈՆՏԻԱԼ 2014 – ԳԵՐՄԱՆԻԱ, ԻՏԱԼԻԱ, ԱՆԳԼԻԱ,ՍՊԱՆԻԱ ԱՐՁԱՆԱԳՐԵՑԻՆ ՅԱՂԹԱՆԱԿ

0
118

 Մոնտիալ 2014-ի զտման մրցումներու գծով տեղի ունեցան  25  հանդիպումներ: Աշխարհի եւ   Եւրոպայի ախոյեան Սպանիոյ հաւաքականը, շնորհիւ Ճորտի  Ալպայի եւ  Ալվարօ Նեկրետոյի նշանակած կոլերուն, 2-0 արդիւնքով պարտութեան մատնեց Ֆինլանտան: Էսթոնիոյ դէմ,   Ռոպին Վան  Փըրսիի վերջին վայրկեանին  նշանակած կոլը, Հոլանտան փրկեց  ստոյգ պարտութենէն: Մրցումը վերջ գտաւ՝ 2-2  հաւասարութեամբ: Իտալիա՝1-0 արդիւնքով պարտութեան մատնեց Պուլկարիան: Ալպերթօ Ճիլարտինոյի նշանակեց իտալացիներուն  միակ եւ  յաղթանակի կոլը: Միրոսլաւ Գլոզէ, Թոնի  Քրուս եւ  Թոմաս Միւլըր նշանակեցին Աւստրիոյ դէմ Գերմանիոյ արձանագրած  յաղթանակին կոլերը:

Անգլիոյ  հաւաքականը  դիւրին յաղթանակ մը արձանագրեց  Մոլտովայի դէմ, երբ  չորս անպատասխան  գնդակ զետեղեց  անոր  բերդին մէջ: Ճեռարտ,   Լեմպըրթ եւ Ուելպէք (2) նշանակեցին անգլիացիներուն կոլերը:

Ստորեւ, մրցումներուն  թեքնիք  արդիւնքները.

Ա. Խմբակ

Սերպիա –  Խրուաթիա՝ 1-0  

Մակեդոնիա – Ուէյլզ ՝2-1 

Սկովտիա –  Պելճիքա ՝0-2

Բ. Խմբակ

Չեխիա –  Հայաստան՝ 1-2

Իտալիա – Պուլկարիա՝ 1-0

Մալթա  – Դանիա՝ 1-2

Գ.Խմբակ

Խազախիստան –  Ֆարօ Կղզիներ՝  2-1  

Գերմանիա  – Աւստրիա՝ 3-0  

Իրլանտա –  Շուէտ ՝1-2

Դ.Խմբակ

Ռումանիա – Հունգարիա՝ 3-0

Էսթոնիա – Հոլանտա ՝2-2 

Թուրքիա – Անտորա՝5-0  

Ե.Խմբակ

 Նորվեկիա –  Կիպրոս՝ 2-0

Սլովենիա – Ալպանիա՝ 1-0  

Զուիցերիա –  Իսլանտա՝ 4-4

Զ.Խմբակ

Ռուսիա  – Լիքսեմպուրկ՝4-0  

Հիւսիսային Իրլանտա  –  Փորթուգալ՝ 2-4  

Է.Խմբակ

 Լաթվիա – Լիթուանիա՝ 2-1  

Պոսնիա – Սլովաքիա՝ 0-1   

Լիխնիշթայն –  Յունաստան՝ 0-1  

Ը.Խմբակ

Լեհաստան  – Մոնթենեկրօ՝ 1-1   

Ուքրանիա – Սան Մարինօ ՝ 9-0  

Անգլիա  – Մոլտովա՝ 4-0   

Թ. Խմբակ

Վրաստան –  Ֆրանսա՝ 0-0   

Ֆինլանտա  –  Սպանիա՝ 0-2

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here