ՄԱՐԶԱԿԱՆ – ՆԱՏԱԼ ՇԱՀԵՑԱՒ ԵՈՒ. ԷՍ. ՕՓԸՆԸ

0
115

Սպանացի  Ռաֆայէլ Նատալ  դարձաւ Միացեալ Նահանգներու թենիսի  «Օփըն»  միջազգային մրցաշարքին տիտղոսակիրը:  Եզրափակիչ մրցումին, Նատալ՝  6-2, 3-6, 6-4, 6-1 արդիւնքով պարտութեան մատնեց աշխարհի  թիւ մէկին՝ Նովաք Տիոքովիչին:  Նատալ իր ասպարէզին ըթացքին  երկրորդ անգամ ըլլալով կը  շահէր սոյն  մրցաշարքը, իսկ ասպարէզի՝  13-րդ «Կրենտ Սլեմ» տիտղոսը:

 

ԱՆԳԼԻՈՅ  ՖՈՒԹՊՈԼԻ ԱՄԵՆԱՍՈՒՂ  ԱԿՈՒՄԲԸ  ՉԵԼՍԻՆ Է

 Անգլիոյ ֆութպոլի ամենասուղ ակումբը Չելսին է  :   Ռոման Ապրամովիչի խումբին  փոխանցումային արժէքը  կը գնահատուի  475.8  միլիոն եուրօ:  Լոնտոնեան ակումբին ամենասուղ ֆութպոլիստը սպանացի կիսապաշտպան Մաթան է:

Երկրորդ ամենասուղ ակումբը Մանչեսթըր Սիթին է՝   469.8   միլիոն եուրօ: Սիթիի ամենասուղ  ֆութպոլիստներն են  կիսապաշտպան Տաւիտ Վիլան, արժանթինցի Սերժիօ Ակուերօն՝ իւրաքանչիւրը  40-ական միլիոն եուրօ:  Եռեակը կ’եզրափակէ Մանչեսթըր Եունայթըտը՝  412  միլիոն եուրօ:  Եունայթըտի ամենասուղ  ֆութպոլիստը  Ուէյն Ռունին  է: Ան կ’արժէ  50  միլիոն եուրօ:  Չորրորդը  Արսենալն է՝  343  միլիոն եուրօ, հինգերորդը՝ Թոթենհամը՝  293.5  , վեցերորդը՝ Լիվըրփուլը՝  275.5  :

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here