ՊԱՐԱՔ ՕՊԱՄԱՅԻ ՈՒՂԵՐՁԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ

0
104

Ինչպէս յայտնած էինք, ԵԱՀԿ Մինսքի խումբի Միացեալ Նահանգներու նորանշանակ համանախագահ Ջէյմս Ուորլիք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին  փոխանցեց  նախագահ Բարաք Օպամայի ուղերձը:  Ստորեւ, մեր ընթերցողներուն կը ներկայացնենք սոյն ուղերձը, իր ամբողջութեամբ:

«Մեծարգոյ պարոն նախագահ,

Դեսպան Ջեյմս Ուորլիքի Երեւան առաջին պաշտոնական այցի առիթով ուզում եմ Ձեզ հայտնել, որ նա՝ որպես Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ, վայելում է իմ լիակատար աջակցությունը: Վերջերս նրա նշանակումն այդ պաշտոնում ուժեղ ազդանշան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերին օգնելու Միացյալ Նահանգների տեւական ու աներկբա պատրաստակամության մասին:

Հուսով եմ, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական հարուստ փորձն ու Ձեր պետության` առաջընթացի ցանկությունը նոր լիցք կհաղորդեն համանախագահների գործունեությանը եւ խաղաղության գործընթացին: Կոչ եմ անում Ձեզ առաջիկա ամիսներին օգտագործել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության հնարավորությունները համանախագահների հետ ժամանակ եւ ունակություններ գտնելու դուրս գալու բանակցային գործընթացի ներկայիս փակուղուց: Քանզի փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն իսկ հստակեցված են, այժմ արդեն ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here