ՄԱՐԶԱԿԱՆ – ԼԻՎԸՐՓՈՒԼ ՎԵՐԱԳՐԱՒԵՑ ԱՌԱՋԻՆ ԴԻՐՔԸ

0
127

Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան  4-րդ  հանգրուանի մրցումներու  վերջին հանդիպումին,  Լիվըրփուլ՝ մրցակիցի  դաշտին մէջ  2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Սուանսի Սիթիի հետ:  Շնորհիւ  սոյն հաւասարութեան,  «Կարմիրները»  միանձնեայ կը գլխաւորեն  ախոյեանութեան  ընդհանուր դասաւորումը:  Տին Սթարիճ եւ   Վիքթոր  Մոզէս նշանակեցին Լիվըրփուլի կոլերը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

1-     Լիվըրփուլ՝  4 մրց.   10 կէտ

2-     Արսենալ 4 մրց.  9 կէտ

3-     Թոթենհամ՝  4 մրց.  9 կէտ

4-     Մանչեսթըր Սիթի՝ 4 մրց.   7 կէտ:

 

 ՌՈՄԱ  ՀԱՒԱՍԱՐԵՑԱՒ ՆԱՓՈԼԻԻՆ

Իտալիոյ  ֆութպոլի ախոյեանութեան երրորդ  հանգրուանի մրցումներու  վերջին հանդիպումին, Ռոմա՝ 3-1 արդիւնքով պարտութեան մատնեց Փարման, այս  վերջնոյն դաշտին մէջ:  Շնորհիւ  սոյն  յաղթանակին, մայրաքաղաքի ակումբը  ընդհանուր դասաւորման  մէջ հաւասարեցաւ Նափոլիի կէտերուն: Ֆլորենցի, Թոթի եւՍթրութման նշանակեցին Ռոմայի  կոլերը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

1-     Նափոլի՝  3  մրց.  9 կէտ

2-     Ռոմա՝ 3 մրց. 9 կէտ

3-     Ինթէր Միլան՝  3 մրց. 7 կէտ

4-     Եուվենթուս՝  3 մրց. 7 կէտ

 

ՉԵՄՓԻԸՆԶ ԼԻԿ

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ  ԵՐԵԿՈՅԵԱՆ՝  ՊԱՐՉԵԼՈՆԱ  – ԱՅԱՔՍ

 Եւրոպական Երկիրներու Ախոյեան Ակումբներու Ախոյեանութեան « Չեմփիընզ  Լիկ» բաժակի խմբային հանգրուանի   երթի  մրցումներուն գծով,  տեղի պիտի ունենան  հետեւեալ հանդիպումներ.

 Չելսի  –  Պասել     ժամը՝   21.45   Ե.խմբակ

Շալքէ 04 –  Սթեուա Պուքարսեթ     ժամը՝  21. 45   Ե. Խմբակ

Մարսէյ  – Արսենալ     ժամը՝  21.45  Զ.Խմբակ

 Նափոլի  – Պորուսիա Տորթմունտ    ժամը՝  21.45  Զ.Խմբակ

Աւստրիա Վիեննա –  Փորթօ    ժամը՝  21.45   Է . Խմբակ

Աթլեթիքօ  Մատրիտ  –  Զենիթ   ժամը՝   21.45   Է.խմբակ

 Ա.Սէ. Միլան –  Սելթիք     ժամը՝  21.45   Ը. Խմբակ

Պարչելոնա  – Այաքս Ամսթերտամ   ժամը՝  21.45  Ը. Խմբակ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here