ՉԵՄՓԻԸՆԶ ԼԻԿ -ՀՍԿԱՆԵՐԸ ՅԱՂԹԱՆԱԿ ԱՐՁԱՆԱԳՐԵՑԻՆ

0
123

Երեքշաբթի  երեկոյեան մեկնարկեցին   Եւրոպայի Ախոյեան Ակումբներու Ախոյեանութեան «Չեմփիընզ Լիկ» բաժակի խմբային  հանգրուանի  երթի   մրցումները:  Բաժակակի՝ Պայերն Միւնիխի   կազմը  Ալիանզ մարզադաշտին մէջ,  3-0 արդիւնքով պարտութեան մատնեց  Մոսկուայի Բանակայինները:  Տաւիտ Ալպա,   Մարիօ  Մանտզուքիչ եւ  Արիան Ռոպէն նշանակեցին  պաւարիական խումբին կոլերը:   Միւենոյն՝  Դ. Խմբակին մէջ ,  Մանչեսթըր Սիթի ՝ 3-0 արդիւնքով պարտութեան մատնեց  Վիթորիա Փլզէնը, այս  վերջնոյն  դաշտին մէջ:   Էտին Զիքօ,  Եայեա Թուրէ եւ  Սերժիօ Ակուերօ նշանակեցին անգլիական խումբին կոլերը:

Քրիսթիանօ Ռոնալտօ  նշանակեց Կալաթասարայի դէմ  Ռէալ Մատրիտի  արձանագրած  6-1 յաղթանակին երեք  կոլերը:  Իսքօ, Քարիմ Պենզեմա (2)  ամբողջացուցին   թրքական խումբին խայտառակութիւնը:  Եուվենթուս, շնորհիւ  Ֆապիօ Կուակլիարելլայի  54-րդ վայրկեանին   նշանակած կոլին, հաւասարութւին մը  ձեռք  բերաւ  Գոփենհակենի դէմ:  Նիքոլա  Եորկենսըն, 14-րդ  վայրկեանին  յառաջ մղած էր դանիական  խումբը:

Օլտ Թրեֆորտ  մարզադաշտին մէջ  Մանչեսթըր Եունայթըտ՝ 4-2 արդիւնքով պարտութեան մատնեց  Պայեր Լեվերքուզենը: Ուէյն Ռունի (2), Ռոպին Վան Փըրսի եւ Անթոնիօ Վալենսիա նշանակեցին  «Կարմիր Սատանաներ»ուն կոլերը:

Փարիզ Սէն Ժերմէն,  Յունաստանի մէջ  4-1 արդիւնքով պարտութեան մատնեց  Օլիմփիաքոսը:  Էտինսոն Գաւանի, Թիակօ Մաթա(2) եւ  Մարքինըօ նշանակեցին ֆրանսական խումբին կոլերը:

Ստորեւ,  մրցումներուն  թեքնիք արդիւնքները:

  Մանչեսթըր   Եունայթըտ –  Պայեր  Լեվերքուզեն՝  4-2  Ա. Խմբակ

  Ռէալ Սոսիետատ  – Շախտիոր Տոնեցք՝  0-2   Ա. Խմբակ

  Գոփենհակեն  – Եուվենթուս՝  1-1  Բ. Խմբակ

 Կալաթասարայ – Ռէալ Մատրիտ՝  1-6  Բ. Խմբակ

 Պենֆիքա –  Անտերլըխթ՝   1-4     Գ. Խմբակ

 Օլիմփիաքոս –  Փարի Սէն  Ժերմէն՝   1-4    Գ. Խմբակ

 Պայերն Միւնիխ –   Մոսկուայի Բանակայիններ՝  3-0  Դ. Խմբակ

Վիթորիա  Փլզէն –  Մանչեսթըր Սիթի՝ 0-3   Դ. Խմբակ

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here