ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆ- ԱՐՑԱԽ – ՍՓԻՒՌՔ ԿՈՒՌ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ՇՆՈՐՀԻՒ Կ’ԱՐՁԱՆԱԳՐՈՒԻ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

0
127

  Լեռնային  Ղարաբաղի  հանրապետութեան նախագահ Նախագահ Բակօ Սահակեան, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 22-րդ տարեդարձի կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ մը յղեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանին:

Ուղերձին մէջ  կ’ըսուի.

«Մեծարգոյ,  Սերժ  Սարգսեան,

Ի սրտէ շնորհաւորում եմ Ձեզ եւ համայն հայութեանը` Անկախութեան տօնի առթիւ:

22 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց պատմական որոշում, որն արմատապէս փոխեց նրա յետագայ զարգացման ընթացքը: Վերջապէս վերականգնուեց հայոց անկախ պետականութիւնը, որը դարեր շարունակ թւում էր անիրականանալի, վերականգնուեց սեփական ճակատագիրն ինքնուրոյն տնօրինելու, իր հողում իր երկիրը սեփական ձեռքերով կառուցելու հայի իրաւունքը: Դա վճռորոշ քայլ էր, որի ճշմարտացիութիւնն ու անխուսափելիութիւնն ապացուցուել է այս բոլոր տարիների ընթացքում:

Հայաստանի Հանրապետութիւնն այսօր յառաջ է ընթանում հաստատուն քայլերով` իրականացնելով տարբեր ծրագրեր` ուղղուած ժողովրդի անվտանգութեան ապահովմանն ու պաշտպանունակութեան ամրապնդմանը, մարդկանց սոցիալ-տնտեսական եւ կենցաղային պայմանների բարելաւմանը: Ես աւելի քան վստահ եմ, որ համատեղ ջանքերով, Հայաստան-Արցախ-Սփիւռք կուռ եռամիասնութեան շնորհիւ հայ ժողովուրդը կ’արձանագրի նոր ձեռքբերումներ ու կը հասնի ազգային նպատակների իրագործմանը:

Մէկ անգամ եւս շնորհաւորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տօնի առթիւ եւ մաղթում խաղաղութիւն, քաջառողջութիւն ու ամենայն բարիք` ի փառս Մայր Հայաստանի զօրացման ու բարգաւաճման»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here