ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ ՊԱՐԳԵՒԱՏՐԵՑ ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐՈՒ

0
158

 

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ  մի խումբ սփյուքահայերի մեդալներով պարգեւատրելու մասին:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ նախագահը որոշել է.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաեւ հայապահպանության գործում ներդրած ավանդի համար պարգեւատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Քերոլայն Մուգարին՝ «Արմենիեն թրի փրոջեքթ» կազմակերպության նախագահ (ԱՄՆ)

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Գեւորգ (Ջորջ) Բաղումյանին՝ բարերար (ԱՄՆ)

Մխիթար Գոշի մեդալով՝

Աննա Աստվածատրյան-Տուրկոտին՝  իրավաբան, գրող (ԱՄՆ)

Անի Հարոյանին՝ ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անդամ (ԱՄՆ)

Կարո Հովսեփյանին՝ Մարսելի 13 եւ 14 թաղամասերի թաղապետ (ՖՐԱՆՍԻԱ)

Դիդիե Պարակյանին՝ Մարսելի փոխքաղաքապետ (ՖՐԱՆՍԻԱ)

Մխիթար Հերացու մեդալով`

Էռնեստ Բարսամյանին՝ բժիշկ (ԱՄՆ)

Անանիա Շիրակացու մեդալով՝

Նշան Աթենիզյանին՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի համասեփականատեր (ԱՄՆ)

Հակոբ Կույումջյանին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի պատվավոր նախագահ (ԱՄՆ)

Մովսես Խորենացու մեդալով`

Ժան Միքայելի Ալմուխյանին՝ կոմպոզիտոր, «Արաքս» երգչախմբի հիմնադիր, խմբավար (ԱՐԳԵՆՏԻՆԱ)

Գրիգորի Յուրիի Անիսոնյանին՝ «Նոյեւ Կովչեգ» ամսաթերթի գլխավոր խմբագիր (ՌՈՒՍԱՍՏԱՆ)

Ռուբեն Գալիչյանին՝ գրող, աշխարհագրագետ, քարտեզագիր (ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ)

Ժիրայր Դանիելյանին՝ «Կամար» գրականության եւ գեղարվեստի անկախ պարբերաթերթի խմբագիր (ԼԻԲԱՆԱՆ)

Վերա Թահմազյանին՝ Կիպրոսի «Նարեկ» վարժարանի տնօրեն (ԿԻՊՐՈՍ)

Մաքրուհի Հակոբյանին՝ «Մարմարա» օրաթերթի փոխխմբագրապետ (ԹՈՒՐՔԻԱ)

Արշալույս Ճգնավորյան-Այզենբաուերին՝ փիլիսոփայության դոկտոր (ԱՎՍՏՐԻԱ)

Անուշ Նագգաեանին՝  գրող, հրապարակախոս (ԻՍՐԱՅԵԼ)

Վազգեն Պարընին՝ Շիշլիի փոխքաղաքապետ (ԹՈՒՐՔԻԱ)

Ժորա Սնխչյանին՝ Վրաստանի «Վերնատուն» հայ գրողների միության նախագահ (ՎՐԱՍՏԱՆ)

Հարություն Արմենակի Սուրմալյանին՝ Դոնի Նախիջեւանի հայկական համայնք» Դոնի Ռոստովի տարածաշրջանային ՀԿ նախագահ, Դոնի Ռոստովի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր (ՌՈՒՍԱՍՏԱՆ):

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here