Հիմա կանգնած ենք երկընտրանքի առաջ՝ սրա անունը կրկե՞ս դնենք, թե՞ ցիրկ

0
137

 

Հռետորական հարց Արամ Պապայանից՝ Էս կրկեսին ի՞նչ կասեք 🙂

«…Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավոր Հրանտ Բագրատյանը ներկայացրեց իր հեղինակած «2013-2017 թթ. գիտության ֆինանսավորման չափերի և կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում էր բարձրացնել գիտության բնագավառի ծախսերը: Պատգամավորն առաջարկում էր գիտության բնագավառի ծախսերը 2013 թվականի համար սահմանել 2011 թվականի ՀՆԱի 1% –ի չափով և առաջիկա տարիներին շարունակել ծախսերի բարձրացման գործընթացը: ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրեց կառավարության բացասական դիրքորոշումը: Նրա խոսքով՝ գիտության բնագավառր ծախսը պետք է լինի ՀՆԱի 1% –ից ոչ պակաս»:

Է հետո՞… բա եղա՞վ, սա ո՞նց հասկանանք։ Իմ խոսքում, բան չունեմ ասելու, մեկ–մեկ նկատվում են հակասություններ, իրար չբռնող մտքեր, բայց ԱԺ–ի ու ԳՊԿ–ի ժողովո՞ւրդն ինչու էս օրն ընկավ։

Մենակ ես չեմ, որ բա՜ն չհասկացա էս ասելիքից, իմ պես էլի լիքը մարդ կա։ Հիմա ներկայացնեմ էս թեմայի շուրջ ծավալված ֆեյսբուքյան զրույցից որոշ մեկնաբանություններ. Օրինակ՝ ըստ Ստեփանի՝ Ազդարարվեց նոր թատերաշրջանի բացումըԷս տեքստը, ըստ երևույթին, գաղտնագիր է. գլուխ հանելը հմտություններ է պահանջում։ Ինձ ամենաշատը անհանգստացնում է «գիտական մեգածրագրերի իրականացումը»: Այսինքն՝ եղած միջոցները դրան են ուղղվելու ու աշխատավարձներս էլի մնալու է նույնը: Իսկ Հովակի մեկնաբանությունը սա է՝ Ես էլ բան չհասկացա, ժողովուրդ, ի՞նչն էր պատճառը մերժման։ Հետո էլ, թէ՝ ահահահա՜նո՜ր հասկացա. երրորդ անգամ կարդալուց հետոսա թատերաշրջան էլ չէ, այլ ցիրկ էփաստորեն ԳՊԿ բացասական կարծիք է ներկայացնում աճի վերաբերյալ, ինչ է, թե այն 2013թ. ՀՆԱ–ի 1% չէ, և կարևոր չէ որ ավել կլինի, քան այս պահինիսկ իրենց առաջարկով հաջորդ տարի հաստատ ՀՆԱ–ի 1% կլինիահահահա՜…

Կրկե՛ս,- կրկնեցի ես։ Իսկ Տիգրանը պատասխանեց՝ Կրկեսը տեքստն է: Ինչպե՞ս կարելի է 2013 թ.-ի համար մի բան առաջարկել, եթե 2013 թ.-ի բյուջեն ընդունվել է 2012–ին, և շուտով 2014 թիվն է։ Առաջարկը վերաբերել է ոչ միայն ՀՆԱ-ի 1% սահմանելուն և ամեն տարի ավելացնելուն, այլ նաև ուրիշ հարցերի (մասնավորապես 100% թեմատիկ ֆինանսավորման անցնելուն): Պատասխանի մեջ չի եղել, որ պետք չէ բյուջեն մեծացնել (դա աբսուրդ է, և ով նման լուր է տարածում, ուրեմն՝ նպատակադրված ստում է): Հակառակը ասվել է, որ ԳՊԿ-ն իր բոլոր ծրագրերը իրականացնելու համար անհամեմատ մեծ գումարների կարիք ունի, և հենց հիմա էլ կարող են այդ ծրագրերը գործի դնել, եթե ֆիանասավորում լինի, բայց քանի որ միջոցները սուղ են, աշխատում են այնքանով, ինչ ունեն:

Տղերքին լսեցինք: Հիմա անցնենք ուրիշ «լսարան», դիմում անենք, տեսնենք՝ է՞լ ինչ կարծիքներ կան:

Արամ Պապայան (ես)՝ հռետորական հարց Հարգելի ԵԳԱԾ Ղեկավար մարմնի անդամներ, չե՞ք կարծում, որ սա ընդունելը պարզապես հանցագործություն է։ Ի՞նչ կարծիքի եք`ի՞նչ կարելի է անել։

Լլիթն արձագանքեց անմիջապես՝ ես բա՜ն չհասկացա……., իսկ Աննան, թե՝ Մեղմ է ասած, հասկանալ հնարավոր չէ… ուղղակի ձեռ են առնում մարդկանց։

Հիմա փորձենք եզրակացություններ ու ամփոփում անել։ Մի բան եմ հասկացել՝ ԳՊԿ-ի նախագահը շատ կարգին մարդ է: Եթե դեմ է խոսում կամ մերժում է ինչ-որ բան, դա անում է պաշտոնի բերումով, իսկ որպես գիտնական, գիտության համար պայքարում է բոլորիցս ավելի: Չգիտես ինչու, նրա վիճակն ինձ հիշեցնում է Գալիլեո Գալիլեյին. երբ նրա մի լուրջ գյուտ հայտնի էր դառնում, կաթոլիկ եկեղեցին նրան բռնում էր ու մեղադրում հերետիկոսության մեջ: Էդ ժամանակ նա հրաժարվում էր իր գաղափարներից ու ազատ արձակվում: Բայց հենց հայտնվում էր ազատության մեջ, մի ավելի լուրջ աշխատանք էր նվիրում մարդկությանը: Հիմա, փառք Աստծո, մեր եկեղեցին չունի նման արտոնություններ, բայց մեզ մոտ էլ լուրջ վտանգ են իրենցից ներկայացնում մեր պետության առաջին դեմքերը: Հիմա մեր շատ պաշտոնյաներ, որ նաև կարգին մարդիկ են, իրականում ամեն կերպ պայքարում են գիտության համար, բայց ցույց են տալիս՝ իբր դեմ են գիտնականներին, ու իշխանությունների շահերն են ներկայացնում: Ա՛յ հենց էդ պատճառով էլ լինում են նման թյուրիմացություններ: Էս տեսակ խելոք մարդիկ, որոնցից ամեն մեկն իր գործելաոճն է որդեգրել՝ դրական քայլ անելու:

Ու ընդհանրապես, որպես ամփոփում ասեմ, որ էս երկրում ու էս հարցում բոլոր խելոք մարդիկ կողմ են, անխելքները՝ անտարբեր:

Էս երկրում ընդամենը երկու հոգի են, որ դեմ են գիտությանը: Էդ երկուսին որ մնար, հիմա, հենց էսօր՝ էս լուսավոր դարում մեր գիտնականներին բոլորին կմեղադրեին հերետիկոսության մեջ ու, կաթոլիկներից սովորած հայտնի ձևերով, միանգամից կազատվեին բոլորից, թե չէ հիմա միանգամից հնարավոր չէ. ստիպված կամաց-կամաց են ազատվում՝ սովամահ անելով կամ մատնացույց անելով արտագաղթի ճանապարհը:

Բոլորդ դեմքով ճանաչում եք էդ երկուսին, չնայած որ, ինչպես տատս կասեր՝ ո՛չ ճանաչեինք

 

Արամ Պապայան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here