Կայացավ կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցանակաբաշխությանը ներկայացված աշխատանքների ցուցահանդեսը և Նոր Հալեպ թաղամասի կառուցման նպատակով հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքը

0
108

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի նկարիչների միության համատեղ կազմակերպած մրցանակաբաշխությանը ներկայացված կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը: Կայացավ նաև Նոր Հալեպ թաղամասի կառուցման նպատակով հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքի հանդիսավոր բացումը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, փոխնախագահներ Վլադիմիր Աղայանը և Արամ Սարգսյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց ցուցահանդեսին սփյուռքահայ նկարիչների մասնակցությունը: Արա Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը համահայկական մրցանակաբաշխությունների կազմակերպման գործում արդյունավետ համագործակցության համար:

Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 300 ստեղծագործություն: Ցուցահանդեսի արդյունքների ամփոփման նպատակով ստեղծված հանձնաժողովը կորոշի լավագույններին: Սիրիահայերի համար Նոր Հալեպ թաղամասի կառուցման նպատակով հայ նկարիչների նվիրաբերած նկարների վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի այդ նպատակով ստեղծված ֆոնդին:

Ներկաները շրջեցին ցուցասրահում, ծանոթացան նկարիչների ստեղծագործություններին:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here