Տեղի ունեցավ լավագույն գիտագեղարվեստական աշխատանքների համահայկական մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման արարողությունը

0
118

Հոկտեմբերի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի նախագահությամբ Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքների համահայկական մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման արարողությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա մասնավորապես նշեց, որ մրցանակաբաշխությունը կազմակերպվում է արդեն տասը տարի և տարեցտարի ավելի է հզորանում ու ընդլայնում ծրագրի աշխարհագրությունը: «Պետք է շարունակենք, որովհետև կա հետաքրքրություն, ակտիվ մասնակցություն: Ավելացնելու ենք նոր ուղղություններ և անվանակարգեր: Ողջունում եմ ներկաներին, հաղթողներին», – ասաց նա:

Այնուհետև սկսվեց դափնեկիրների պարգևատրումը: Դիպլոմները հանձնվեցին Արա Աբրահամյանի, Ռադիկ Մարտիրոսյանի, Հրանուշ Հակոբյանի կողմից:

Ըստ անվանակարգերի գիտության բնագավառում համահայկական մրցանակաբաշխության հաղթողներին ներկայացրեց ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթևոսյանը:

«Մեր հավատամքը՝ պետականություն, միասնականություն և ազգային ինքնություն» նշանաբանով լրագրողական լավագույն հրապարակումների մրցանակաբաշխության հաղթողներին ներկայացրեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը:

Կերպարվեստի բնագավառում անցկացված մրցանակաբաշխության հաղթողներին ներկայացրեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

«Մեր սահմանը» թեմայով կինոնախագծի՝ վավերագրական ֆիլմի սցենարների և ռեժիսորական մշակումների մրցույթում հաղթողներին ներկայացրեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը:

Համահայկական գրական մրցանակաբաշխության բնագավառում հաղթողներին ներկայացրեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, մրցութային հանձնաժողովի նախագահ Աէլիտա Դոլուխանյանը:

Եվ վերջում ՀՀ սփյուռքի նախարարության 5 ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրեց Հայաստանի և Սփյուռքի մշակույթի գործիչներին ու մտավորականներին,  շնորհակալագրեր հանձնեց Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանը, հայապահպանությանը նպաստելու և ազգանպաստ գործունեության համար:

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here