ՄՈՆՏԻԱԼ 2014 – ՊԵԼՃԻՔԱ, ԶՈՒԻՑԵՐԻԱ ԵՒ ԳԵՐՄԱՆԻԱ ՀԱՍԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՆԵՐՈՒՆ

0
122

ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՐՏՈՒԹԵԱՆ ՄԱՏՆԵՑ  ՊՈՒԼԿԱՐԻԱՆ

Ուրբաթ  երեկոյեան, եւրոպական  տարբեր  քաղաքներու մէջ  տեղի ունեցան Մոնտիալ 2014-ի գծով, զտման 24  հանդիպումներ:

Պելճիքա, Գերմանիա եւ Զուիցերիա  հասան  Մոնտիալ 2014-ի եզրափակիչներուն: Նշենք, թէ  Հոլանտա  եւ  Իտալիա  նախապէս ապահոված  էին իրենց  ուղեգիրները: Ա. Խմբակի մէջ, Ռոմելու Լուքաքույի երկու կոլերը  ոչ միայն Զաղրէպի մէջ  պարտութեան մատնեցին Խրուաթիան, այլեւ՝ ապահով   Մոնտիալ  2014-ին մասնակցելու Պելճիքայի  ուղեգիրը:  Զուիցերիա՝ 2-1 արդիւնքով  պարտութեան մատնեց Ալպանիան: Գերմանիա՝ 3-0 արդիւնքով  պարտութեան մատնեց  Իրլանտան:  Սամի Խըտիրա, Անտրէ Շուրլէ եւ Մեսութ Օզիլ  նշանակեցին  Գերմանիոյ հաւաքականին կոլերը:

Երեւանի «Հանրապետական» մարզադաշտին մէջ Հայաստանի հաւաքականը ընդունեց Պուլկարիան: Ճակատումը  վճռական էր այն իմաստով, որ յաղթանակ չտանելու պարագային,  Հայաստան վերջնականապէս  պիտի զրկուէր Բ. խմբակի մէջ երկրորդ դիրքը գրաւելու կարելիութենէն: Պուլկարացիները 13 կէտով կը գրաւէին երկրորդ դիրքը: Հայաստան ունէր  9 կէտ: Լարուած մթնոլորտի մէջ մեկնարկող այս մրցումին առաջին կիսախաղի վերջին վայրկեանին, Արազ Օզպիլիս նշանակեց հանդիպման եւ Հայաստանի առաջին կոլը:  Երկրորդ  կիսախաղին,Պուլկարիոյ խմբապետ Իվելին  Փոփով, հաւասարեցուց հաշիւը:  Դաշտին մէջ  ընթացաւ   լարուած  պայքար:  Իրաւարարը կարմիր քարտով  դաշտէն հեռացուց Պուլկարիոյ կազմէն երկու  ֆութպոլիստ:  Հանդիպումը աւարտելէ երեք վայրկեան առաջ, Եուրա Մովսիսեան յաղթանակ պարգեւեց  Հայաստանի հաւաքականին: Մրցումը վերջ  գտաւ  Հայաստանի  յաղթանակով՝  2-1: Հայաստանի հաւաքականին յաջորդ  մրցակիցը  պիտի ըլլայ Իտալիան:

Հայաստան- Պուլկարիա մրցումէն ետք տեղի ունեցած մամլոյ ասուլիսի  ընթացքին, Հայաստանի հաւաքականի մարզիչ Վարդան Մինասեան յայտնեց, թէ իր խումբը կարելիութիւն ունի յաղթելու Իտալիային: Նշենք, թէ Իտալիա- Հայաստան  հանդիպումը պիտի կայանայ 15  Հոկտեմբերին, Նափոլիի մէջ:

Ստորեւ մրցումներուն թեքնիք արդիւնքները:

Ա. ԽՄԲԱԿ

Խրուաթիա –  Պելճիքա՝   1-2

Ուէյլզ –  Մակեդոնիա` 1-0

Բ.ԽՄԲԱԿ

Հայաստան – Պուլկարիա՝  2-1

Մալթա –  Չեխիա` 1-4

Դանիա –  Իտալիա՝ 2-2

Գ.ԽՄԲԱԿ

Ֆարօ Կղզիներ –  Քազախստան` 1-1

Գերմանիա –  Իրլանտա` 3-0

Շուէտ – Աւստրիա` 2-1

Դ.ԽՄԲԱԿ

Անտորա –   Ռումանիա` 0-4

Էսթոնիա –  Թուրքիա` 0-2

Հոլանտա –  Հունգարիա`8-1

Ե.ԽՄԲԱԿ

Իսլանտա –  Կիպրոս` 2-0

Սլովենիա –  Նորվեկիա` 3-0

Ալպանիա –  Զուիցերիա` 1-2

Զ.ԽՄԲԱԿ

Ատրպէյճան –  Հիւսիսային Իրլանտա` 2-0

Լիւքսեմպուրկ –  Ռուսիա` 0-4

Փորթուգալ –  Իսրայէլ` 1-1

Է.ԽՄԲԱԿ

Լիթուանիա – Լաթվիա` 2-0

Յունաստան  –  Սլովաքիա` 1-0

Պոսնիա –  Լիխնիշթայն` 4-1

Ը.ԽՄԲԱԿ

Մոլտովա –  Սան Մարինօ` 3-0

Ուքրանիա –  Լեհաստան` 1-0

Անգլիա – Մոնթենեկրօ` 4-1

Թ.ԽՄԲԱԿ

Սպանիա –  Պելառուս` 2-1

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here