ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ 10 ԱՌ ՀԱՐԻՒՐ ՊԻՏԻ ԱՒԵԼՆԱՅ

0
105

«2014թ. Հայաստանի գիտահետազօտական ինստիտուտների աշխատակիցների աշխատավարձը կ՛աւելանայ 10 տոկոսով»: Գիտութիւններու ազգային ակադեմիոյ տնօրէն Ռադիկ Մարտիրոսեանը այս հաստատումը կատարած է «Նիուզ»ի թղթակիցին հետ ունեցած զրոյցին ընթացքին՝ աւելցնելով, որ այդ նախագիծը պիտի ներառուի ակադեմիոյ 2014-ի պիւտճէական հաշուեկշիռին մէջ։ «Այժմ մեր գիտնականների միջին աշխատավարձը կազմում է 80 հազար դրամ: Այդկերպ, այն պէտք է դառնայ 88 հազար դրամ։ Գիտական աստիճանի յաւելավճարը նոյնը կը մնայ. 10 հազար դրամ գիտութիւնների թեկնածուների եւ 20 հազար դրամ՝ դոկտորների համար», յայտնած է Մարտիրոսեան:
ԳԱԱի ընդհանուր պիւտճէական պատկերը եւս աւելցած է 10 տոկոսով: Եթէ 2013ին անիկա 4 միլիառ դրամ էր (9.8 միլիոն տոլար), ապա 2014-ին պիտի կազմէ 4.4-4.5 միլիառ:
Նշենք, որ Հայաստանի գիտահետազօտական հաստատութիւններուն մէջ  ներկայիս կ՛աշխատի շուրջ 5700 գիտաշխատող։

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here