ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ Պոլսի «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր Մաքրուհի Հակոբյանի գրքի շնորհանդէսը

0
147

Հոկտեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, կայացավ Պոլսի «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր, «Սուրբ Փրկիչ» ամսաթերթի խմբագիր, թարգմանիչ, վաստակաշատ մանկավարժ Մաքրուհի Հակոբյանի «Անվերջակէտ զրոյց` մեր գրականութեան երախտաւորներուն հետ» գրքի շնորհանդէսը:

 Բացման խոսքով հանդէս եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Բարձր գնահատելով վաստակաշատ խմբագրի գործը` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը նշեց. «Մաքրուհի Հակոբյանի այս աշխատությունը նահանջի յուրօրինակ ահազանգ է, հանրության ուշադրությունը անհետացող պոլսահայ սերնդի վրա բևեռելու նշանակալի եւ հիմնարար գործ»: Պարոն Սրապիոնյանը հավելեց, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մշտապէս բարձր է գնահատել Մաքրուհի Հակոբյանի` պոլսահայ համայնքի շնորհաշատ արվեստագէտներին Հայրենիքում ներկայացնելու ջանքերը: «Շնորհիվ Ձեր նման ազգանվէր հայ»րի` համոզված եմ, պոլսահայ գրական եւ մշակութային կյանքը ունենալու է արժանի փոխարինողների սերունդ», – եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը:

 Հայաստանի գրողն»րի միության նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը կարևորեց համայնքում ստեղծվող հայ մշակույթը տարածելուն ուղղված Մարքուհի Հակոբյանի ջանքերը:

 Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն առանձնացրեց խմբագիր Մաքրուհի Հակոբյանի` արեւմտահայերէնի բացառիկ իմացությունը: Հայերէնի վտանգված այս ճյուղով լույս տեսած հարցազրույցների ժողովածուն, որը նախ եւ առաջ համայնքի եւ այնտեղ ապրած մարդկանց կյանքի վավերագրություն է, փաստագրական լուրջ արժէք է հետագա ուսումնասիրողների համար:

 Բարձր գնահատելով հեղինակի նվիրումն ու հավատարմությունը խմբագրի գործին և հայ գրականությանը` Ա. Գևորգյանը Մ. Հակոբյանին պարգեւատրեց Հայաստանի ժուռնալիստների միության մեդալով:

 Խ. Աբովյանի անվան ԵՊՄՀ Հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրէն Դանիէլյանը նշեց, որ «Անվերջակէտ զրոյց…»ով Մ. Հակոբյանը ամբողջացնում և հայտարարի է բերում Պոլսում ստեղծված 50 տարիների ստեծագործական վաստակը:

 Ներկաներին ողջունեց և օրհնանքի խոսք ասաց «Սահակեան» երգչախմբի դպրաց դասիատենապետ Հ. Զաքէոս ծ. վրդ. Օհանյանը:

Զեկուցումներով հանդես եկան «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի մեթոդիստ Ք.Աբրահամյանը, թատերագետ Լ.Մութաֆյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակից Լ.Դամիրյանը և այլք:

 Միջոցառման գեղարվեստական մասում հանդես եկավ Ստամբուլի «Սահակեան» երգչախումբը` խմբավար Սևան Ակօշեանի խմբավարությամբ:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here