ԱՅՍՕՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐ

0
117

1097՝  Առաջին  Խաչակրաց աշաւանքը եւ Անտիոքի պաշարումը:

1520՝  Ֆերնան  Մաքելան  յայտնաբերեց Ատլանտեան  ովկիանոսը  Խաղաղ  ովկիանոսին կապող   նեղուցը, որ  յետագային կոչուեցաւ իր անունով:

1805՝  Թրաֆալկըրի   նաւամարտը՝  ծովակալ  Նելսոն պարտութեան մատնեց  Նափոլիոնի նաւատորմը:

1845՝  Մահացաւ  վրացի    գրող,  վրացական  գրականութեան դասական Նիքոլայ  Պարատաշվիլին (Ծնեալ՝ 1817):

1848՝  Ծնաւ  Մկրտիչ Փորթուգալեան, հայ  մտաւորական, ազգային ազատագրական  շարժումի  գործիչ, Արմենական  կազմակերպութեան  հիմնադիր (Մահացաւ՝  1921):

1879՝ Ամերիկացի  նշանաւոր գիւտարար Թոմաս Էտիսըն  փորձարկեց իր պատրաստած  շիկացման թելիկով ելեկտրական  լապտերը:

1960՝ Ծնաւ  հայ  բռնցքամարտիկ,  միջազգային  մրցաշարքերու յաղթող՝  Իսրայէլ  Յակոբկոխեանը:

1967՝  Միացեալ Նահանգներու պաշտպանութեան նախարարութեան  շէնքին առջեւ աւելի  քան  70  հազար քաղաքացիներ բողոքի ցոյցի  մը մասնակցեցան՝ Վիէթնամի պատերազմին դէմ:

1980՝  Ծնաւ  ծագումով  հայ,  ամերիկացի  դերասանուհի,  բնորդ Քիմ Քարտաշեանը:

1985՝  Մահացաւ  հայ բանաստեղծուհի, գրականագէտ, բանասէր,  թատերագէտ Արշալոյս Արշրունին (Ծնեալ 1896):

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here