Մուրադ Բելգե. «Երբ մտածում եմ, թե այստեղի ֆաշիստները հայերի կոտորածի 100-րդ տարելիցին, ինչեր կարող են անել, անհանգստանում եմ»

0
147

Թուրք գրող, լրագրող Մուրադ Բելգեն երկու գիրք է հրատարակել: Առաջինը վերաբերում է թուրք գրականության մեջ հայերի ներկայացվածությանը և կոչվում «Հայերը գրականության մեջ»: Երկրորդ գիրքը, որ կոչվում է «Երբ ընկերությունը կազմալուծվում է», ներառում է թուրքական թերթերի սյունակներում իր հեղինակիած հոդվածները:

Թուրքական «Ռադիքալ» թեթրի լրագրողը հարցազրույց է անցկացրել Բելգեի հետ, որն էլ հատվածաբար ներկայացնում ենք:

Խոսենք Ձեր «Հայերը գրականության մեջ» գրքի մասին: Ինչո՞ւ են այդպիսի գրքրերը այդքան քիչ:
– Մեր կյանքում փոքրամասնությունների հարցը բավականին  կարևոր դեր է խաղում: Սակայն դրան հակառակ անհամամատ քիչ ուսումնասիրություններ կան, որոնց մեջ էլ վիթխարի թշնամանք կա: Եվ, իհարկե, դրանք մարդկանց  համար գաղափարական հիմք են դառնում և մշակութային հանգույց ձևավորում; Փոքրամասնությունը և այլատյացությունը սովորական բան է համարվում: Օրինակ այսպիսի մի խոսք կա` «Այսօր կիրակի է, անհավատները բանի պետք չեն» : Մենք իսկի չենք էլ մտածում, թե դա ինչ է նշանակում:
Երկու տարի անց 1915 թվականին հայերի կոտորածի 100-րդ տարելիցն  է

-Այո՛, բավականին անհանգստացած եմ այդ հարցով: Երբ մտածում եմ, թե այստեղի ֆաշիստներն ինչեր կարող են անել, անհանգստանում եմ: Այդ պատճառով էլ մտածեցի՝ ես էլ սա անեմ, այս գրությունները մի տեղ հավաքեմ:
Վերջին շրջանը մեր գրականության մեջ հայերի նկատմամբ թշնամանքի հարցում լուրջ բեկում կարելի՞ է համարել:

-Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի ընկեցիկըը» գիրքը կարելի է լավ օրինակ համարել: Հայերի նկատմամբ թշնամանքը մի քանի փուլեր է անցել: Երբ Օսմանյան ժամանակաշրջանի գրականությանը նայեք, հայերի նկատմամբ ընդգծված թշնամանք չեք տեսնի: Երբ ազգայնականության շրջանը սկսվեց, դա էլ ի հայտ եկավ: Հետո Օրհան Քեմալը, Յաշար Քեմալն ասացին, որ այո՛, այդպիսի բաներ եղել են, մարդկանց սպանեցինք, ունեցվածքն էլ թալանեցինք… Հետո սկսեցին ի հայտ գալ գրողներ, որոնք չեմ կարող ասել, թե  ամբողջապես ձախակողմյան հայացնքեր ունեն, բայց հակված են դրան: Այդ գրողները հայերին ավելի բարեկամաբար են նայում, ընդունում են տեղի ունեցածը, սակայն դրանց պատասխանատվությունը դնում են երկու կողմերի վրա:

Հատկապես հանրապետական շրջանում իրենց ստեղծագործություններում հայերին վատ կողմից ներկայացնող գրողների հուշերում հայերը և հույները իրականում լավ մարդիկ են ներկայացվում: Սա ի՞նչ հակադրություն է:

– Թուրքիայում օսմանյան շրջանից սկսած մեր գրողները այդպես են դաստիարակվել: Բայց դե միայն գրականությունը երբեք ապրուստի միջոց  չի եղել: Գրողը ստիպված էր պետության հետ լավ հարաբերություններ պահպանել: Պետությանը պաշտպանելը ազգային պարտք է…

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here