ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ՝ 20 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2013

0
124

-1842՝  Տեղի ունեցաւ Ռիչարտ  Վակնէրի « Ռիենզի»  օփերայի  անդրանիկ  ելոյթը:

– 1916՝  Սեփաստապոլի մէջ պայթեցաւ «Կայսրուհի  Մարիա»  ռազմանաւը:

-1921՝ Յոյն-թրքական պատերազմի  ժամանակ, Ֆրանսա անջատ հաշտութիւն կնքեց Թուրքիոյ հետ եւ զօրքերը դուրս բերաւ  Կիլիկիայէն՝  հայերը կոտորելու նոր առիթ ստեղծելով թուրքերուն առջեւ:

-1925՝  մահացաւ Արմենակ Եկարեան՝ Ռամկավար Ազատական Կուսակցութեան գործիչ, Վանի՝ (1915) ինքնապաշտպանութեան  ղեկավարներէն  (ծնած՝ 1870):

-1968՝  Միացեալ Նահանգներու նախագահ Ճոն Քենետիի այրին՝ Ժագլին Քենետի ամուսնացաւ  յոյն  գործարար, միլիառատէր Արիսթոթել Օնասիսի հետ:

 – 1970՝  տեղի ունեցաւ  ԽՍՀՄ  ամենայայտնի՝  «Սփորթ Լոթօ»  վիճակախաղի առաջին խաղարկութիւնը:

– 1982՝   Մոսկուայի Լուժնիքի մարզադաշտին մէջ, Սպարտակ- Հաարլէմ  ֆութպոլի  մրցումին  ընթացքին մահացաւ 66  մարդ, եւս  61 ուրիշներ վիրաորուեցան:

-1994՝ Տպագրուեցաւ «9-րդ Հրաշալիք»  թերթի  առաջին  համարը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here