«ԴԵՂԻՆ ՄԱՄՈՒԼԻ» ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

0
164

Դեռ ուսանողական տարիներին մի հոդված եմ կարդացել, որտեղ խոսվում էր, թե Ֆրասիայում ինչպես են մի պատմաբանի շնորհել աշխարհի լավագույն պատմաբանի կոչումը` ուշադրություն ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԱՍՏԻԼԻ ԳՐԱՎՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՔՍԱՆ ՐՈՊԵՆԵՐԻ գծով; Հասկանում եք ասածս. գիտությունը լինի դա ճշգրիտ, բնագիտական կամ հումանիտար, այն աստիճան է ծավալվել, այն աստիճան է ճյուղավորվել, որ այլևս կոչումների հարցում ևս կա հստակ սահմանաբաժանում, էլ ուր մնաց թեմաների …. Մի խոսքով; Լրագրությունը ևս գիտություն է և ունի իր ճյուղավորումները` քաղաքական լրագրություն, տնտեսական լրագրություն, մշակութային լրագրություն նույնիսկ` «դեղին մամուլ», որը կարծես տիրապետող է ուզում դառնալ հայաստանյան մեդիա դաշտում և ինչու չէ` նաև կրոնական լրագրություն; Այս ոլորտներից յուրաքանչյուրի մասնագետը ունի իր զուտ մասնագիտական պատրաստվածությունը, իր նեղ մասնագիտական բառապաշարը, մի խոսքով իր ոլորտային այսպես անվանենք` ատրիբուտիկան, եթե կարելի է այդպես կոչել; Կրոնական լրագրությունը լրագրության ընդհանուր համատեքստի մեջ բավականին յուրահատուկ է, ու պետք է ասել, բավական նուրբ ու զգայուն ոլորտ, քանի որ եթե ասենք քաղաքական լուր հրապարակելով դու կարող ես սխալվել ու մեկ ներողությամբ հարցը փակվի-գնա, ապա կրոնական լրագրության դեպքում դու անմիջապես գործ ունես մարդու կյանքի այնպիսի նուրբ ու զգայուն ոլորտի հետ, ինչպիսին կրոնական հավատքն է, իրողություն, որը, եթե մի փոքր հարցին նայենք փիլիսոփայության տեսանկյունից, պատասխանում է մարդու համար կենսական կարևորություն ունեցող հիմնական հարցերին` ՈՎ ԵՄ ԵՍ, ՈՐՏԵՂԻՑ ԵՄ ԳԱԼԻՍ և ՈՒՐ ԵՄ ԳՆՈՒՄ /անկախ այն հանգամանքից խոսքը քրիստոնեության իսլամի թե բուդդդայականության մասին է/; Այս պարզ, ես կասեի դասագրքային ճշմարտությունն արդեն պետք է հուշեր, որ կրոնական լրագրության վրա ուշադրությունը և զգաստությունն ու զգոնությունը պետք է լինի առավել, քան մյուս ոլորտների դեպքում է; Մինչդեռ մեզ մոտ` Հայաստանում, իրավիճակը լրիվ այլ է, կասեի գլխիվայր շրջված; Կրոնական թեմատիկայով գրում է ով ասես ու ոնց ասես, գրում են զուտ միայն էջ լրացնելու, այցելություններ ունենալու, լայքեր հավաքելու համար` մեծավ մասամբ չունենալով նվազագույն կրոնական գիտելիքներ ու համապատասխան ոլորտային պատրաստվածություն; Ընդ որում, ինչը, որ ամենասարսափելին է, կրոնական լրագրությունը ևս իջեցված է մեր իրականության մեջ գեակշիռ կերպով` «դեղին մամուլի» մակարդակի և գրել կրոնական թեմատիկայով` առաջին հերթին ընկալվում ` 1. ցեխ շպրտել Հայ Առաքելական եկեղեցու վրա 2. անվանարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին կամ այլ եկեղեցականի և այլն այս տրամաբանությամբ; Ու այստեղ հաշվի չի էլ առնվում, թե արդյոք այդ գրած հոդվածով ակնարկով կամ ռեպլիկով վիրավորվում է հայ առաքելական հավատացյալի կրոնական նվիրական զգացումները կամ ոչ, կամ այն, ինչի մասին գրվում է, որքանով է ստուգված, որքանով արժանահավատ; Հենց հիմա կարդում եմ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Ասլամազյանի գրառումը, որ նաև տեղ է գտել բլոգ-նյուզ. էյ էմ կայքում; «Գարեգին Բ-ին կհաջողվի անել, այն ինչ չհաջողվեց անել ո´չ թուրքերին, ո´չ պարսիկներին ու ո´չ էլ բյուզանդացիներին» …. վերնագիրն արդեն ամեն բան ասում է, իսկ տեքստը փաստում ևս մեկ անգամ հեղինակի տարրական կրոնական պատրաստվածության բացակայության և կրոնական լրագրության ասպարեզից կիլոմետրերով հեռու լինելու մասին; Չեմ ուզում անդրադառնալ հոդվածի թույլ կետերին ու ակամա դառնալ վերջինիս գովազդողը. ուղղակի կուզենամ հարցնել հոդվածագրին. 1 Մի քանի հազար մանուկներին ազգային քրիստոնեական դաստիարակությամբ ապահովելը Հայորդաց տներում 2. Եթե չեմ սխալվում հազարից ավելի կարիքավորներին օրեկան գոնե մեկ անգամ սննդով ապահովելը բարեգործական ճաշարաններում 3. Շուրջ 12 միլիոն դոլար արժողությամբ հիվանդանոցի նախագծի իրականացումը, որը ամենամեծ ներդրումներից է Հանրապետության առողջապահության համակարգում …. 4. 200-ից ավելի ուսանողների բացառապես անվճար լիարժեք ու որակյալ կրթության կազմակերպումը ճեմարաններում և այլն և այլն և այլն այդքան շատ է նման այն իրականացրած վայրագություններին, որոնք կատարել են թուրքերը, պարսիկները կամ բյուզանդացիները; Եկեղեցին երբեք չի բարոյալքվում դա միանշանակ է, ինչպես ծնողը չի կարող իր զավակի համար լինել բարոյազուրկ; Հակառակը մարդն է սկսում հիասթափվել հայրենական մեդիա դաշտում լողացող ձեր նման հեղինակներից, որ ապագայում պիտի դառնաք «կրոնական «դեղին մամուլի» դասականներ»; Հետևաբար, կանգ առնելու և ուշքի գալու կոչը նախ ուղղեք Ձեզ և ապա միայն Կաթողիկոսին, եթե դրա իրավունքն ունեք առհասարակ;

 Արման  Գրիգորեան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here