Քեմալ Քըլըչտարօղլու՝ Էրտողանի ձեռքերն արիւնոտ են

0
119

Թուրքիոյ գլխաւոր ընդդիմադիր կուսակցութեան՝ Ժողովրդահանրապետական կուսակցութեան, առաջնորդ Քեմալ Քըլըչտարօղլուն կուսակցութեան համագումարի ժամանակ սուր քննադատութեան է ենթարկել վարչապետ էրտողանին: Թուրքական «Ջումհուրիյէթ»-ի հաղորդմամբ՝ Քլըչտարօղլուն, անդրադառնալով թուրք օդաչուների ազատ արձակմանը ասել է. «Ուրախալի զարգացում տեղի ունեցաւ, մեր օդաչուները ազատ արձակուեցին: Մերոնք էլ այնպես դիմաւորեցին նրանց օդանաւակայանում, կարծես թե իրենք էին ազատել: Ծնկիր ու Քաթարի շեյխի համար աղօթիր ու ինքդ քեզ հարց տուր, թէ ինչու են օդաչուները գերեվարուել:

Թուրքիոյ քաղաքացիները արդեօ՞ք կարողանում են Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում կամ Իրաքում ազատ զբօսնել: Չեն զբօսնում, և պատճառը քո՝ Էրտողան վարած քաղաքականութիւնն է»:

Վերջինս մատնացոյց է արել նաև Միջին Արևելքի երկրների հետ Թուրքիոյ ձևաւորած վատ յարաբերութիւնները աւելացնելով, որ այս պահին  Էրտողանը չի կարող այցելել այդ երկրներից որևէ մէկը:

Անդրադառնալով Սիրիայից Թուրքիա անցած փախստականների թիւին՝ Քըլըչտարօղլուն ասել է, որ ոչ ոք չի կարող հաստատ ասել, թէ նրանց թիւը 100 հազար է, ինչպէս պնդում է կառավարութիւնը: Վերջինս մեղադրել է Էրտողանին սահմանային ստուգումները պատշաճ կերպով չիրականացնելու համար ասելով. «Դու չես կարող ստուգել սահմանը, քանզի համագործակցում ես ահաբեկչական կազմակեպութեան հետ: Հայրն ասում է. «Իմ երեխային խփած գնդակը Թուրքիայից եկաւ»: Էրտողանի ձեռքերն արիւնոտ են: Ահա այսպիսինն է իրավիճակը Միջին Արևելքում»:

Քըլըչտարօղլուի խօսքերով Թուրքիան արտաքին աշխարհում արդէն վստահութեան ճգնաժամ է ապրում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here