Թուրքերը մեծ Յոյսեր են կապում Անի աւերակների հետ

0
109

Ներկայումս Թուրքիայի կազմի մեջ գտնուող հայոց պատմական Անին դարձել է զբօսաշրջութեան ամենաբանուկ վայրերից մէկը: Զբօսաշրջիկների համար յատկապէս մեծ հետաքրքրութիւն են յառաջացնում Անի աւերակները: Ինչպէս յայտնում է «Սապահ» պարբերականը, Անին գայթակղիչ է, ինչպէս արտաքին այնպէս էլ ներքին  թուրիզմի համար:

Թուրքիայի մշակոյթի և զբօսաշրջութեան նախարարութեան Կարսի նահանգային վարչութեան ղեկավար Հաքան Դողանայը նշել է, որ 2012-ին Անի այցելած թուրիստների թիւը կազմել է 43.657: Նա յոյս է յայտնել, մինչև տարեվերջ 2013-ի աւելի բարձր ցուցանիշը կ’արձանագրուի:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here