Հայկօ Բաղդատ. «Եթէ Կիւլի մայրը, իրօք, հայ է, ի՞ նչ է, նա պէտք է հրաժարակա՞ն տայ»

0
105

Թուրքիայում «Ազգայնական Շարժում» կուսակցութեան (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին, կուսակցական ժողովի ժամանակ խօսելով կառավարութեան կողմից ներկայացուած «ժողովրդավարացման փաթեթով» նախատեսուած շրջանների քրտերէն անուանափոխումների մասին, բաւականին խիստ գնահատականներ է տուել:

Թուրքիայում յայտնի հայ լրագրող Հայկօ Բաղդատը թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակուած իր յօդուածում  Բահչելիի ելոյթն այլատեացութիւն է որակել:

Բաղդատը յօդուածում գրում է, որ քաղաքական հակառակորդների ազգային պատկանելութիւնը թիրախաւորելը  Թուրքիայում նորաձևութեան պէս մի բան է դարձել:

Ըստ Բաղդատի՝ Բահչելիի խօսքերից յետոյ պարզ է դառնում հետեւեալը.

«Այս երկիրը թուրքերինն է: Թուրքերը այս տարածքները գրաւելուց յետոյ պարտաւոր էին ջնջել, վերացնել անցեալից մնացած բոլոր հետքերը:

Այս տարածքներում ապրող ժողովրուրդների` իրենց զաւակներին սեփական մշակոյթին, լեզուին բնորոշ անուններ տալը, բնակութեան վայրերը իրենց հին անունով կոչելը համարւում է անջատողականութիւն:

Իւրաքանչիւր մարդ, ում գործունէութիւնը չի համապատասխանում աւանդական պետական քաղաքակութեանը, համարւում է դաւաճան, եւ  այդ  ընդգծելու համար նրան քրտական, հայկական կամ հրէական ծագում ունենալու մեջ մեղադրանքներ հնչեցնելը շատ սովորական է: Քանի որ այս երկրում թրքական ինքնութեանը չհնազանդուելով սեփական մշակոյթը պահպանել ցանկացող իւրաքանչիւր ոք թիրախի տակ է յայտնւում:

Կարող եք նախագահ դառանալ, բայց եթե ձեր մայրը իսլամացած հայ է, ապա պէտք է զգոյշ լինէք:

Կարոք էք նախարար դառնալ, բայց ձեր անունը, Հատո, Հազօ կամ Հանտեր չի կարող  լինել:
Կարող էք «Ժողովրդահանրապետական» կուսակցութեան (ԺՀԿ-CHP)  նախագահ լինել, բայց  եթէ տերսիմցի ալեուի  էք եւ ձեր մայրիկի անուն էլ Յեմուշ է, ապա այդ հանգամանքը մարդկանց հանգիստ չի տայ:

Պարզապէս մի քանի հարց եմ ուզում տալ:

Լաւ, եթէ իսկապէս Ապտուլլա  Կիւլի մայրը իսլամացած հայ է, ի՞նչ կլինի:  Նախագահը պէտք է հրաժարական տայ՞:

Թուրքիայում ինչքա՞ն այդպիսի մարդիկ կան:

Եթէ իսկապէս սա ճիշտ է, ապա այդ մայրը, որի բոլոր հարազատներին սպաննել են, նրան էլ ստիպել մուսուլման դառնալ, արդեօ՞ք այնպիսի կեանք չի ապրել, որի համար պետք է որ մենք իր առջև ծնկի գանք և ներողութիւն խնդրենք:

Եթէ Յեմուշ մայրիկը հայ է, ապա Տերսիմում որքա՞ն այդպէս ծպտեալ ալեուի մայրեր կան:
Ու՞ր են նրանց հայրերը, քեռիները, հօրեղբայրները, ինչու՞ են միշտ միայն մայրերը, տատիկները հայ:

Այս երկրում ապրող հայերը, յոյները հրեաները  ի՞նչ պէտք է զգան, երբ այլոց մեղադրում են հայկական, յունական արմատներ ունենալու մէջ:

Տէ եթէ իրավիճակը այսպիսին է, ես էլ «կ’անիծեմ», որ Բահչելիի հայկական ծագման մասին  պնդումնները ճիշտ դուրս գան:

Շատ լաւ եմ յիշում, որ ժամանակին էլ Բահչելիին էին հայկական արմատներ ունենալու մեջ մեղադրում: Այժմ միակ ցանկութիւնս այդ է: Գոնէ մեր բարկութիւնը մի քիչ ուրախութեան կը վերածուի:

Կը հանգստանանք»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here