ՊԱՐՉԵԼՈՆԱ ԵՒ ՏՈՐԹՄՈՒՆՏ ԴԱՐՁԵԱԼ ՅԱՂԹԵՑԻՆ

0
119

 Սպանիոյ  ֆութպոլի ախոյեանութեան  12-րդ  հանգրուանի մրցումներուն,  Պարչելոնա  քաղաքի  «Տըրպի»ն՝ տեղւոյն Պարչելոնայի եւ Էսփանիոլի միջեւ վերջ գտաւ  Սպանիոյ ախոյեաններուն  յաղթանակով՝ 1-0:  Պարչելոնայի եւ  մրցումին միակ  կոլը նշանակեց  Ալեքսիս Սանչէս, հանդիպման   68-րդ վայրկեանին:

 Ֆրանսայի ախոյեանութեան  12-րդ  հանգրուանի մրցումներուն,  Փարի Սէն Ժերմէն  4-0 արդիւնքով  պարտութեան մատնեց  Լօրիանը:  Լուքաս,  Մենէզ եւ  Գաւանի (2)  նշանակեցին    Լորան Պլանի  կազմին կոլերը:

Գերմանիոյ  ֆութպոլի  11-րդ հանգրուանը սկսաւ  Պորուսիա Տորթմունտ- Շթութկարթ   հանդիպումով:   Մրցումը  աւարտեցաւ՝ 6-1  Տորթմունտի  յաղթանակով :  Փափասթաթոփուլոս,  Ռոպերթ Լեվանտովսքի (3),  Փիեռ  Էմերիք Օպամեանկ եւ Մարքօ  Ռոյս   նշանակեցին Տորթմունտի կոլերը:  Հանդիպան  կը  հետեւէին  80645 մարզասէրներ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here