ԱՅՍՕՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ, 15 ՆՈՅԵՄԲԵՐ

0
128

1630՝ մահացաւ գերմանացի նշանաւոր  աստղագէտ,  տեսական աստղագիտութեան  հիմնադիր  Եոհան  Քեփլերը(ծնեալ՝ 1571):

1741՝    Վիթուս  Պերինկ ,  Քամչաթքայի դէմ արշաւանքի ընթացքին յայտնաբերեց կղզի, որ  յետագային կոչուեցաւ իր անունով:

1864՝ նամականիշներ հաւաքող ֆրանսացի ԺորԺ Էրպէն առաջին անգամ ըլլալով  օգտագործեց «Ֆիլաթելիա» եզրը:

1887՝ ծնաւ ամերիկացի   նկարչուհի, խեցեգործ  Ճորճիա  Օքիֆը (մահացաւ՝ 1986):

1916՝ մահացաւ լեհ գրող,  նոպէլեան  մրցանակակիր՝  Հենրիկ Սենկեւիչը (ծնեալ՝  1846):

1955՝  սկսաւ գործել Սան  Փեթերսպուրկի  ստորգեգնեայ  փոխադրութեան  համակարգը:

1976՝   մահացաւ ֆրանսացի նշանաւոր դերասան Ժան  Կապէնը (ծնեալ՝  1904):

2003՝  ահաբեկչական գործողութիւն Իսթանպուլի մէջ,  25 զոհ,  300  վիրաւոր:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here