ԱՅՍՕՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ, 17 ՆՈՅԵՄԲԵՐ

0
121

1840՝ ծնաւ  հայ նշանաւոր բանասէր- բանահաւաք, ազգագրագէտ,  հասարակական  գործիչ   Գարեգին  Սրուանձտեանը (մահացաւ՝ 17  Նոյեմբեր, 1892):

 1855՝   Տէյվիտ  Լիվինկսթոն յայտնաբերեց  Վիքթորիա   ջրվէժը:

 1869՝  բացուեցաւ  Միջերկրական ծովը   Կարմիր ծովուն  միացնող   Սուէզի  ջրանցքը:

1903՝ Փետրոպոլիսեան համաձայնագրով   վերջ գտաւ Պրազիլի եւ  Պոլիվիոյ միջեւ պատերազմը:

1942՝ ծնաւ ամերիկացի  հանրածանօթ բեմադրիչ, արտադրիչ Մարթին Սքորսեզին:

1997՝  Իսլամիստներ, Եգիպտոսի  Լիւքսոր  քաղաքին մէջ  սպաննեցին   58  արտասահմանցի  զբօսաշրջիկ եւ 4  եգիպտացի:

2003՝  Ռուս ուղղափառ   եկեղեցին յարաբերութիւնները   խզեց Միացեալ Նահանգներու Եպիսկոպոսեան եկեղեցւոյ հետ՝  վերջինիս  կողմէ   միասեռական անձնաւորութիւն մը եպիսկոպսոս ձեռնադրելու պատճառով:

2006՝   մահացաւ հունգարացի   նշանաւոր  ֆութպոլիստ   Ֆերենց Փուշքաշը (ծնեալ՝1927):

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here