ԱՅՍՕՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ, 18 ՆՈՅԵՄԲԵՐ

0
129

1307՝Ըստ առասպելին, զուիցերիացի նետաձիգ  Ուիլիյըմ Թէլ իր  նետէն արձակած աղեղով կիսեց իր զաւակին գլխուն  վրայ  դրուած խնձորը:

1421՝  Հոլանտայի մէջ   ջրհեղեղի  հետեւանքով մահացաւ  տասը  հազար  մարդ:

1624՝ Մահացաւ  գերմանացի տեսաբան, աստուածաբան  Եաքոպ Պիոմէն (ծնեալ՝ 1575):

1626՝ Աւարտեցաւ Հռոմի Սուրբ  Պետրոս տաճարին շինարարութիւնը:

1723՝ Հիմնուեցաւ  Եքաթերինպուրկ քաղաքը:

1825՝ Մահացաւ լեզուագէտ  հայր   Միքայէլ  Չամչեան (ծնեալ՝ 1738):

1877՝  Ծնաւ անգլիացի տնտեսագէտ Արթըր  Սեսիլ  Փորը (մահացաւ՝1959):

1905՝  Երզնկայի մէջ  մահացաւ քաջարի մարտիկ   Գալուստ Արխանեանը(ծնեալ՝ 1860):

1931՝ Մահ  թարգմանիչ  Յովհաննէս   Մասեհեանի(ծնեալ՝ 1864):

1962՝  Մահացաւ դանիացի   գիտնական Նիլս  Պորը (ծնեալ՝  1885):

2003՝  Միացեալ Նահանգներու Մեսաչուսեց նահանգին մէջ առաջին

անգամ ըլլալով պաշտօնապէս արտօնուեցան  միասեռ ամուսնութիւնները:

2005՝  Մահացաւ  հայ գիտնական Արմէն  Ապաղեանը (ծնեալ՝ 1933):

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here