ԱՅՍՕՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ, 24 ՆՈՅԵՄԲԵՐ

0
129

1642՝  Հոլանտացի  ծովագնաց  Ապէլ Թասմանը յայտնաբերեց կղզի, որ  յետագային իր անունով կոչուեցաւ Թասմանիա:

1713՝ Ծնաւ անգլիացի  գրող, արձակագիր Լորընս  Սթեռնը (մահացաւ՝ 1768):

1859՝  Տպագրուեցաւ  Չարլզ Տարուինի « Օրիճին  Օֆ  Սփեշիս»  ( Տեսակներու Ծագումը)  նշանաւոր աշխատութիւնը:

1864՝  Ծնաւ  ֆրանսացի նկարիչ  յետտպաւորապաշտութեան դպրոցի ներկայացուցիչ՝  Անրի  Տը Թուլուզ  Լոթրէքը( մահացաւ՝ 1901):

1897՝ Ծնաւ  հայ թատրոնի  եւ  ֆիլմարուեստի  մեծանուն դերասան Աւետ Աւետիսեանը (մահացաւ՝ 1971):

1920՝  Ալեքսանտրապոլի մէջ սկսաn  հայ- թրքական բանակցութիւնները:

1954՝ Ծնաւ սերբ բեմադրիչ  Էմիր  Գուսթուրիցան:

1969՝  Միացեալ Նահանգներ եւ Խորհրդային Միութիւն  ստորագրեցին  միջուկային  զէնք  չտարածելու  համաձայնագիր:

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here