ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ՝ 25 ՆՈՅԵՄԲԵՐ

0
126

1177՝  Տեղի ունեցաւ Սալահ էլտինի եւ Երուսաղէմի   թագաւորութեան միջեւ Մոնճիզարէի նշանաւոր  պատերազմը:

1562՝ Ծնաւ սպանացի նշանաւոր  բանաստեղծ, արձակագիր Լոփէ Տէ  Վեկան (Մահացաւ՝  1635):

1867՝  Շուէտացի   գիւտարար Ալֆրէտ Նոպէլ  արտօնագիր ստացաւ պայթուցիկի  գիւտին   համար:

1919՝ Ծնաւ  դերասանուհի,  հաղորդավարուհի Հրաչուհի  Ջինանեանը(Մահացաւ՝ 2012):

1920՝  Նախագահ  Վուտրօ Ուիլսըն  ճշդեց  Հայաստանի սահմանները:

1943՝ Հիմնուեցաւ Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիան:

1945՝  Երեւանի մէջ տեղի ունեցաւ Յաղթանակի Կամուրջի  պաշտօնական   բացումը:

1956՝ Ծնաւ Բարգաւաճ Հայաստան Կուսակցութեան  հիմնադիր Գագիկ Ծառուկեանը:

1959՝  Մահացաւ  ֆրանսացի  մեծ դերասան  Ճեռար  Ֆիլիփը (Ծնեալ՝ 1922):

1974՝  Մահացաւ հայ գրող, բանաստեղծ, լրագրող Արշալոյս  Սարոյեանը (Ծնեալ՝ 1891):

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here