ԱՅՍՕՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ, 28 ՆՈՅԵՄԲԵՐ

0
115

1632՝ Ծնաւ  ֆրանսացի  երգահան, խմբավար Ժան  Պաթիսթ Լիուլլին (մահացաւ՝ 1687):

1694՝  Մահացաւ   ճափոնցի  բանաստեղծ Մացուօ Պասիոն (Ծնեալ՝  1644):

1820՝ Ծնաւ  գերմանացի նշանաւոր  փիլիսոփայ, մարքսիզմի հիմնադիրներէն Ֆրիտրիխ  Էնկելսը (Մահացաւ՝ 1895):

1859՝ Մահացաւ ամերիկացի գրող Ուաշինկթըն Իրուինկը (Ծնեալ՝  1783):

1881՝  Ծնաւ աւստրիացի  գրող, գրաքննադատ  Սթեֆան  Ցուայքը (Մահացաւ՝  1942):

1943՝  Ռուզվելթի, Սթալինի եւ Չըրչիլի մասնակցութեամբ  կայացաւ Թեհրանի Խորհրդաժողովը:

1975՝  Արեւելեան Թիմորը իր անկախութիւնը ստացաւ Փորթուգալէն:

 1991՝ Հարաւային Օսեթիա յայտարարեց   իր անկախութիւնը:

1991՝  Կ’ազատագրուին Հատրութի  Առաքիլ եւ Դիլան   գիւղերը:

2010՝  Ուիքի Lիքս   միջազգային կազմակերպութիւնը  իր պաշտօնական կայքին մէջ տեղադրեց 251287  կառավարական  հեռագիրներ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here