ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ՝ 4 ԴԵԿՏԵՄԲԵՐ

0
142

1676՝  Տեղի ունեցաւ Դանիոյ եւ Շուէտի միջեւ Լունտէի   նշանաւոր ճակատամարտը:

1875՝  Ծնաւ աւստրիացի  բանաստեղծ Ռայնըր  Մարիա Ռիլքէն (Մահացաւ՝  1926):

1882՝  Ձերբակալուեցան  Կարնոյ  «Պաշտպան Հայրենեաց»  կազմակերպութեան  82 անդամներ:

1909՝  Հիմնուեցաւ  հոքէյի ամենահին ակումբը՝  Մոնրէալ  Գանատիընզը:

1963՝  Ծնաւ  ուքրանացի մարզիկ, 35   համաշխարհային մրցանիշներու  հեղինակ Սերկէյ  Պուպքան:

1969՝  Մահացաւ  ամերիկահայ   նշանաւոր  բեմադրիչ  Ռուբէն  Մամուլեանը (Ծնեալ՝  1897):

2003՝  Ջուղայի   խաչքարերու ոչնչացման համար   հայ   պատմաբանները  բողոք ներկայացուցին  միջազգային կազմակերպութիւններու:

2007՝ Մահացաւ  հայ օփերայի երգչուհի  Զարուհի  Դուլուխանեանը (Ծնեալ՝ 1918):

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here