ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ՝ 9 ՄԱՐՏ

0
121

1842` Միլանի  Լա Սքալա  թատրոնին մէջ  տեղի ունեցաւ  Ճուզեփէ  Վերտիի «Նապուքօ»  օփերային առաջին   կատարումը:

1908` Հիմնուեցաւ  իտալական  Ինթէր Միլան ակումբը:

1943`  Ծնաւ  ամերիկացի ծանօթ  շախմատիստ   Ռոպերթ  Ֆիշերը (Մահացաւ՝ 2000):

1953`Մոսկուայի  մէջ  Ստալինի   թաղման  ընթացքին հարիւրաւոր մարդիկ  մահացան,  հրմշտոցի հետեւանքով:

1959`Նիւ Եորքի մէջ առաջին անգամ  ըլլալով  վաճառքի   հանուեցաւ  Պարպի  հանրայայտ տիկնիկը:

1961`Տալայ Լաման ՄԱԿ-ին դիմեց  Թիպէթի  անկախութիւնը  վերականգնելու   կոչով:

1966` Ֆրանսա  դուրս   եկաւ ՆԱԹՕ-էն:

1968` Ծնաւ  ֆրանսահայ ֆութպոլիստ  Եուրի  Ճորքայեւը:

1974` Մահացաւ հայ գրող Խաչիկ  Դաշտենցը (Ծնեալ՝ 1910):

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here