ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթին

0
166

 

Ապրիլի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ու դրանց հետևանքները, Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրները՝ նրանց կացարաններով ապահովելու և Նոր Հալեպ թաղամասի կառուցմանն առնչվող մի շարք այլ հարցեր:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց ՄԱԿ-ՓԳՀ գործակցությունը, Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված նրանց ակտիվ գործունեությունն ու ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին ու միջոցառումներին Ք. Բիերվիրթի մասնակցությունը:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն հայտնեց նախարարին կառուցողական քննարկումների, առաջարկությունների և համագործակցության համար: Նա նշեց, որ ուշադիր հետևում է քեսաբյան դեպքերին, մշտապես կապի մեջ է ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ և հայ ժողովրդի դիրքորոշումը փոխանցել է ՄԱԿ-ի գործընկերներին: Ք. Բիերվիրթին իր խոսքում կարևորեց նաև Հայաստանում ապրող սիրիահայերի հիմնախնդիրներին վերաբերող հարցերը՝ հույս հայտնելով, որ դրանք շուտով կստանան իրենց լուծումները: 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակել համատեղ աշխատանքները՝ ստեղծված իրավիճակում սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու, հատկապես՝ բնակարանաշինության և կացարաններով ապահովելու ուղղությամբ ծրագրերն իրականացնելու համար:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here