Ադրբեջանի պաշտպանության նախարարը կայցելի Իրան

0
140

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Իրանի իր գործընկեր Հուսեին Դեհղանիի հրավերով ապրիլի 14-15-ին պաշտոնական այց կկատարի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմանի ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր, տեղի կունենա կարծիքների փոխանակություն տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Ադրբեջանի ՊՆ ղեկավարը մի շարք հանդիպումներ կունենա նաեւ ԻԻՀ ղեկավարության հետ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here