Մրցանակաբաշխութիւն Հայաստանի Եւ Սփիւռքի Տարբեր Ոլորտների Արուեստագէտներին. «World Armenian Entertainment Awards»

0
162

USArmenia-ն եւ Global Arts-ը ներկայացնում են «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխութիւնը: Մայիսի 10ին եւ 11ին Քալիֆորնիայի հանգստավայրերից մէկում՝ Փալմ Սփրինգսի Agua Caliente-ի «The Show» հեղինակաւոր դահլիճում տեղի կ՛ունենայ տարուայ կարեւորագոյն երաժշտական, ժամանցային իրադարձութիւններից մէկը (այս համերգասրահում ելոյթ են ունեցել Լայզա Մինելին, Ռինգօ Սթարրը, Պոլ Անկան, Բրայեան ՄքՆայթը եւ այլք):
«World Armenian Entertainment Awards»ն ամփոփում է 2013թ.ի ընթացքում Հայաստանում ու Սփիւռքում աշխատող արտիստների գործունէութիւնը՝ երաժշտութեան, կինոյի, հեռուստատեսութեան, նորաձեւութեան եւ այլ ոլորտներում:
Մայիսի 10ին Agua Caliente Casino-ի հանդիսութիւնների սրահում տեղի կ՛ունենայ մրցանակաբաշխութեան բացման արարողութիւնն ու պաշտօնական երեկոն:
Արդէն Մայիսի 11ին Agua Caliente-ի «The Show» հեղինակաւոր դահլիճում տեղի կ՛ունենայ «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխութեան արարողութիւնը, որին ներկայ են լինելու հայկական փոփ երաժշտութեան ու մեդիայի ոլորտի առաջատար արտիստներ Սիրուշօն, Թաթա Սիմոնեանը, Լիլիթ Յովհաննիսեանը, Անդրէն, Ռազմիկ Ամեանը, Արման Յովհաննիսեանը, Արմէնչիկը, Հրանդ Թոխատեանը, Աշոտ Ղազարեանը, Անդին, Հայկ Մարութեանը, Յովհաննէս Ազոյեանը, Լուիզա Ներսիսեանը, Էրիկը, Սոֆի Մխէյեանը, Արփինէ Գաբրիէլեանը, Հրաչ Մուրադեանը, Միհրան Ծառուկեանը, Անի Քրիստին, Սիբիլը եւ այլք:
«World Armenian Entertainment Awards»ին ներկայ են լինելու նաեւ միջազգային յայտնութեան հայ արտիստներ եւ հանրային դէմքեր:
««World Armenian Entertainment Awards»ը նպատակ ունի միաւորելու Հայաստանի եւ Սփիւռքի արտիստներին՝ տարբեր ոլորտներից: Մենք ցանկանում ենք ընդգրկել անցեալն ու ներկան, Հայաստանն ու Սփիւռքը: Հայրենիքում անգամ չեղած երիտասարդի համար սա լաւ առիթ է ծանօթանալու հայկական մեդիայի արտադրանքին: Միաժամանակ Հայաստանում չեն ճանաչում դրսում ապրող մի շարք հայ արտիստներին, որոնք բաւականին յայտնի են իրենց ոլորտներում», ասում է Global Arts International-ի հիմնադիր, բազմաթիւ նախագծերի պրոդիւսեր Կարպիս Թիթիզեանը:
«World Armenian Entertainment Awards»ը կը հեռարձակուի Հայաստանում, Միացեալ Նահանգներում, Եւրոպայում՝ USArmenia եւ «Արմէնիա» հեռուստաընկերութիւնների եթերով: Ակնկալւում է աւելի քան 5 միլոն դիտում աշխարհի տարբեր ծայրերից:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here