ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր պետություններին կոչ է արել ամրապնդել ցեղասպանությունների կանխարգելման միջոցները

0
124

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բոլոր պետություններին կոչ է արել հաստատել ցեղասպանությունների եւ այլ լուրջ հանցագործությունների կանխարգելմանն իրենց նվիրվածությունը: Խորհրդի անդամները նման կոչով հանդես են եկել Ռուանդայի ցեղասպանության 20-րդ տարելիցին նվիրված նիստում: Դրան մասնակցել է Նոր Զելանդիայի դեսպանը, որը 1994թ.  անվտանգության խորհրդի նախագահն էր: Այն ժամանակ կառույցը հրաժարվել էր ռուանդական դեպքերը ցեղասպանություն որակել, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:

«Ռուանդայի ցեղասպանությունը մարդկության պատմության ամենամութ էջերից է», – հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնը` ելույթ ունենալով ԱԽ-ի այսօրվա նիստին, որի ընթացքում ողբերգությունը դատապարտող բանաձեւ է ընդունվել: ՄԱԿ-ի ներկայացուցիչը կոչ էր արել երբեք չմոռանալ Ռուանդայում ցեղասպանությունը կանխելու հավաքական անկարողության մասին:

«ԱԽ-ն դատապարտում է այս ցեղասպանության ցանկացած հերքում եւ անդամ պետություններին կոչ անում լուսաբանող ծրագրեր մշակել, որոնք ապագա սերունդներին հնարավորություն կտան ծանոթանալ այս ցեղասպանությունից քաղած դասերին` ապագայում այն կանխելու նպատակով», – ասվում է նիստին ընդունված բանաձեւում:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here