«Շատ լավ քայլեր ենք անելու ընդառաջ ՓՄՁ-ների». Հովիկ Աբրահամյան

0
146

Կառավարության այսօրվա նիստում բացասական եզրակացություն տրվեց Ազգային ժողովի պատգամավորներ Լյովա Խաչատրյանի, Աբրահամ Մանուկյանի, Արմեն Ավետիսյանի, Գրիգոր Գրիգորյանի, Միքայել Մելքումյանի, Էլինար Վարդանյանի և Մարտուն Գրիգորյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Պատգամավորներն առաջարկում էին նվազեցնել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները չպահպանելու համար տուգանքների չափերը: «Ըստ պատգամավորների՝ այս փոփոխությունների նպատակը որոշ չափով փոքր և միջին բիզնեսի անբարենպաստ վիճակը մեղմացնելն է, սակայն այս նախագիծը քննարկել ենք նաև ՊԵԿ-ի հետ և ակնհայտ է, որ վերնշված հարցերը, որը որ պատգամավորներն առաջարկում են, չեն կարգավորում փոքր և միջին բիզնեսի հետ կապված առանձնահատկություններ»,- ներկայացրեց Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

ՊԵԿ նախագահն էլ ասաց, որ հարցը քննարկել են պատգամավորների հետ, ՓՄՁ-ի հետ կապված նոր նախաձեռնություն ունեն:

«Իրոք որ սկսելու ենք մի գործընթաց, որ մեր ցանկությունն է, ապագա կառավարության, երկրի նախագահի և մեր բոլորի որ ՓՄՁ-ի համար ստեղծենք շատ բարենպաստ պայմաններ, բարենպաստ դաշտ և առաջիկայում մենք շատ լավ քայլեր ենք անելու ընդառաջ ՓՄՁ-ների ծրագրերի և մեծ հնարավորություն ենք ստեղծելու, որ ՓՄՁ-ն զարգանա մեր երկրում»,- արձագանքեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here