ՕԵԿ-ը ընդդիմություն կդառնա. ՀՀԿ-ական պատգամավոր

0
147

Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, եւ դատելով Հայաստանի ներկա քաղաքական գործընթացներից, դրանք զարգանում են այն ճանապարհով, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը ընդդիմություն է դառնալու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

Անդրադառնալով ոչ իշխանական քառյակի (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն») հետ ՕԵԿ-ի համագործակցության հնարավորությանը, պատգամավորը նշել է. «Ժամանակը ցույց կտա, դա գուշակության ժանրից է եւ կախված է քաղաքական համոզմունքներից ու այդ քաղաքական ուժերի համագործակցության հնարավորություններից»:

Վարդապետյանը նաեւ հավելել է, որ քաղաքական կյանքում պետք է հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորվի, պետք է «ձեռքսեղմումներ տեղի ունենան», բոլոր քաղաքական, այդ թվում իշխանական ու ընդդիմադիր ուժերի միավորում լինի:

Նշենք, որ ապրիլի 16-ին ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները հայտնեցին, որ իրենց կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here