ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ՝ 18 ԱՊՐԻԼ

0
130

1826՝  Լոնտոնի   Գովենթ  Կարտըն  թատրոնին մէջ  տեղի ունեցաւ գերմանացի երգահան Գառլ Մարիա ֆոն  Վեպէրի Օպերոն  օփերային   առաջին ելոյթը:

1853՝  Սկսաւ գործել Ասիոյ  առաջին   երկաթուղագիծը ( Պոմպէյ- Թաննա՝ 36  քլմ.):

1858՝  Ծնաւ   հայ   նշանաւոր  գրող Ալեքսանտր  Շիրվանզատէն (Մահացաւ՝  1935):

1877՝  Ռուս-թրքական պատերազմի  ընթացքին,  ռուսական զօրքերը զօրավար Արշակ Տէր Ղուկասովի  հրամանատարութեամբ  ազատագրեցին Պայազէտը:

1906՝ Մեծ երկրաշարժ Սան Ֆրանսիսքոյի   մէջ:

1946՝ Դադրեցաւ գործել  Ազգերու Լիկան, որուն  յաջորդեց ՄԱԿ-ը:

1950՝ Մահացաւ Սերկէյ Խուտիաքովը (Արմենակ Խանփերեանց), Սովետական Միութեան  հերոս (Ծնեալ՝   1902):

1955՝  Մահացաւ Ալպերթ Այնշթայնը  (Ծնեալ՝   1879):

1980՝  Մեր Բրիտանիա ճանաչցաւ  Զիմպապուէի անկախութիւնը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here