Թուրքիայում ապրիլի 24-ին Ցեղասպանության վերաբերյալ մեծ մամուլի ասուլիս է կազմակերպվելու

0
357

Թուրքիայում ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարող Irkçılığa ve Milliyetçiliğe DurDe («Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը») նախաձեռնության կողմից ապրիլի 24-ին Ստամբուլում թուրք մտավորականների, Եվրոպայի հակառասիստական շարժման մասնակիցների եւ Սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ մեծ մամուլի ասուլիս է կազմակերպվելու։

DurDe-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում 2005-ից փակ սրահներում, իսկ 2010-ից՝ բաց տարածքներում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ։

«Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումից առաջ Եվրոպայից եկած պատվիրակության եւ Սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ մամուլի ասուլիս է տեղի ունենալու»,-ասվել է հայտարարության մեջ։

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here