Հայաստանում կազմավորվում է ունիտար՝ մեկ կուսակցության իշխանություն. «Ժողովուրդ»

0
119

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանի Հանրապետության տարեգրության մեջ, թերևս, նոր էջ է սկսվում: Հայաստանում կազմավորվում է ունիտար՝ մեկ կուսակցության իշխանություն:

Իհարկե ՀՀԿ-ն մինչ այդ էլ էր իշխանություն: Երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի՝ վարչապետ նշանակվելուց ի վեր, իշխանությունը Հայաստանում ձևավորվում էր ՀՀԿ-ի շուրջ: Եվ իշխանությունը Հայաստանում միշտ էլ ունիտար է եղել, անկախ կոալիցիոն դեկորացիաներից: Իսկ որ կոալիցիաները դեկորացիա են եղել, այդ մասին ուղիղ տեքստով հայտարարեց նաև վերջին կոալիցիան վերջինը լքած ՕԵԿ-ը: Իսկ որտեղի՞ց է սկսվում նոր էջը: Առաջին անգամ ոչ մի քաղաքական ուժ չի ցանկանում մաս կազմել կառավարության: ՀՅԴ Գերագույն ժողովը նույնպես նախօրեին որոշեց մաս չկազմել իշխանական կոալիցիային:

Մինչ այդ կոալիցիա մտնելուց հրաժարվել էր նաև ԲՀԿ-ն: Այսպիսով, Հայաստանում քաղաքական ուժերը հրաժարվում են իշխանություն ունենալուց: Ինչո՞ւ. բոյկոտո՞ւմ են ՀՀԿ-ին, թե՞ ՀՀԿ-ն այլևս չի ցանկանում որևէ «անաղուհացի» հետ կիսել իր իշխանությունը: Իսկ միգուցե նոր միայն եկավ ՀՀԿ-ի համար վաղուց սպասված բաղձալի պահը, և իշխանությունն իրենով անելով վերջակետ դրվեց ՀՀԿ առաջնորդի ասած «թիմակիցների տարակուսանքներին ու մտահոգություններին»»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here