Պատմական գիտությունների թեկնածու. Թուրքիայի ներկայիս քաղաքականությունն ավելի վտանգավոր է, քան Հայոց ցեղասպանության ժխտումը

0
143

Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Թուրքիայի քաղաքականությունում որոշ մարտավարական փոփոխություններ են տեղի ունեցել. Թուրքիան համաշխարհային հանրության աչքին փորձում է ներկայանալ որպես երկխոսության պատրաստ երկիր` այդպիսով փորձելով կանխել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, NEWS.am-ի թղթակցին ասաց պատմական գիտությունների թեկնածու  Արսեն Ավագյանը:

Ըստ նրա՝ նախորդ 20 տարիների համեմատ  ներկայումս Թուրքիայում իրավիճակը փոխվել է. ավելի հաճախ եւ ավելի բացահայտ է խոսվում Հայոց ցեղասպանության մասին, այս թեման այլեւս տաբու չէ:  «Սակայն չպետք է մոռանալ, որ Թուրքիայի հասարակության մեծ մասը պահպանողական է եւ ազգայնական: Որպես այդպիսին` ցեղասպանության ճանաչումը դժվար է, քանի որ Հայոց ցեղասպանությունը կապված է ոչ միայն հույների եւ ասորիների ջարդերի, այլեւ Թուրքիայի հիմնադրման, այդ երկրի ազգայնական պայքարի հետ», – նշել է Ասեն Ավագյանը՝ մեկնաբանելով, որ այդ տեսանկյունից մտավախություն կա, որ «եթե հեռացնես մի քարը, մյուսները նույնպես կփլվեն»:

Պատմաբանի խոսքով՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է, թե այն արտգործնախարարը չէ, որը չի ճանաչում ցեղասպանությունը: «Նա Հայոց ցեղասպանությունն անվանում է միայն ողբերգություն, որը ճանաչում չէ: Ըստ իս` դա համաշխարհային հանրությանը խնդիրներից շեղելու եւս մեկ հեռանկարային նպատակ է, այսինքն` Թուրքիային ներկայացնել ոչ թե ժխտման քաղաքականություն վարող երկիր, այլ հայտարարել, որ տեղի է ունենում սեփական պատմության հետ հաշտվելու գործընթաց, եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը միայն կխոչընդոտի այդ գործընթացին», – ընդգծել է Արսեն Ավագյանը: Ըստ նրա` սա ավելի վտանգավոր քաղաքականություն է, քան Հայոց ցեղասպանությունը պարզապես ժխտելը:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here